Հինգշաբթի , 4 Հունիսի 2026

Կոչ եմ անում իրավապահ մարմիններին անհապաղ ձեռնարկել միջոցներ

Կոչ եմ անում իրավապահ մարմիններին անհապաղ ձեռնարկել միջոցներ

Wed, 03 Jun 2026 09:30:12 +0400


Հարգելի՛ հայրենակիցներ, Մասիս համայնքի սիրելի՛ բնակիչներ,

Խստորեն դատապարտում եմ այսօր Մասիս համայնքի Նոր Կյուրին բնակավայրում տեղի ունեցած անթույլատրելի միջադեպը, որի ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների կողմից բռնության են ենթարկվել «Ուժեղ Հայաստան» քաղաքական ուժի ներկայացուցիչները:

Բռնության, ճնշման, սպառնալիքների և անհանդուրժողականության ցանկացած դրսևորում անընդունելի է և խստորեն դատապարտելի։

Կոչ եմ անում իրավապահ մարմիններին անհապաղ ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ միջադեպի բոլոր հանգամանքները պարզելու, տեղի ունեցածին իրավական գնահատական տալու և պատասխանատվության ենթարկելու համար։

Մասիս համայնքը եղել և մնալու է համերաշխության, փոխադարձ հարգանքի, միասնական համայնք։ Որևէ քաղաքական գործընթաց չպետք է վերածվի թշնամանքի, պառակտման կամ հասարակական լարվածության աղբյուրի։ Հորդորում եմ բոլորին պահպանել զսպվածություն, հարգել միմյանց իրավունքներն ու կարծիքները և բացառել իրավիճակի հետագա սրացմանը նպաստող ցանկացած գործողություն։

Նորայր Հակոբյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Միակ համազարկը, որ ժողովուրդը ծափերով կողջունի՝ Նիկոլի հեռանալն է

Միակ համազարկը, որ ժողովուրդը ծափերով կողջունի՝ Նիկոլի հեռանալն է Tue, 26 May 2026 14:45:41 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով