Ռուսաստանից վատ լուրեր են ստացվում․ բազմաթիվ զոհեր և վիրավորներ կան
Wed, 03 Jun 2026 11:30:07 +0400

Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքը (ԱԹՍ) հարվածել է Մոսկվայից Սիմֆերոպոլ մեկնող ուղևորատար ավտոբուսին։ Այս մասին հայտնել է հայտնել է Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ղեկավար Դենիս Պուշիլինը։
Հարվածի հետևանքով զոհվել է յոթ քաղաքացիական անձ, ևս 11-ը ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ։ Բոլոր տուժածները տեղափոխվել են բժշկական հաստատություններ և ստանում են որակյալ բժշկական օգնություն։
Բացի այդ, ՌԴ ԱԻՆ երկու աշխատակիցներ են զոհվել Սմոլենսկի մարզում ուկրաինական անօդաչուի հարձակման հետևանքով։ Այս մասին էլ հայտնել է մարզպետ Վասիլի Անոխինը։
«Երշիչսկի քաղաքային շրջանում թշնամու անօդաչուի բեկորների ընկնելու հետևանքով առաջացած հրդեհը մարելիս զոհվել են ՌԴ ԱԻՆ Սմոլենսկի մարզի գլխավոր վարչության 30-րդ հրշեջ-փրկարարական ստորաբաժանման երկու աշխատակիցներ։ Եվս երկու հրշեջ և մեկ խաղաղ բնակիչ թեթև վնասվածքներ են ստացել», – գրել է Անոխինը Max–ում։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր