Ուրբաթ , 6 Նոյեմբերի 2026

Դա Հայաստանը «հաշմանդամ» դարձնելու փաստաթուղթ է

Դա Հայաստանը «հաշմանդամ» դարձնելու փաստաթուղթ է

Wed, 03 Jun 2026 13:02:06 +0400


«Լուսավոր Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանը նախընտրական քարոզարշավի ընթացքում քննադատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնեցված խաղաղության համաձայնագրի ներկայիս տարբերակը՝ հայտարարելով, որ այն վնասում է Հայաստանի շահերին և ենթակա է փոփոխության։

Մարուքյանի խոսքով՝ իր քաղաքական ուժը դեմ է փաստաթղթի ներկայիս բովանդակությանը և համոզված է, որ այն պետք է վերանայվի։ Նա նշել է, որ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը վերջին բանավեճի ժամանակ պնդել է, թե համաձայնագրի տեքստի մշակման աշխատանքներին տարբեր քաղաքական ուժեր մասնակցել են միասին, սակայն, ըստ Մարուքյանի, վերջնական տարբերակում չեն պահպանվել այն մոտեցումները, որոնց շուրջ նախկինում քննարկումներ են եղել։

Նա ընդգծել է, որ ներկայում առկա փաստաթուղթը, իր գնահատմամբ, հիմնականում ներառում է Ադրբեջանի կողմից առաջարկված դրույթները, որոնց հետ Հայաստանի իշխանությունները համաձայնել են։ Մարուքյանը նաև նշել է, որ հենց այդ պատճառով իր քաղաքական ուժը չի պատրաստվում աջակցել փաստաթղթի ստորագրմանը։

«Խաղաղության համաձայնագիրը Հայաստանը «հաշմանդամ» դարձնելու փաստաթուղթ է»,- ասել է նա:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Իշխանության եւ ընդդիմության կոնսենսուսը

Իշխանության եւ ընդդիմության կոնսենսուսը Thu, 05 Nov 2026 18:15:24 +0400 Թեեւ Փաշինյանը խորհրդարանական ընդդիմությանն անվանում …