Երկուշաբթի , 15 Հունիսի 2026

Կասեմ՝ դեռ քանի տարի ՀՀ-ն չի կարողանալու շուկա բացել Եվրոպայի հետ

Կասեմ՝ դեռ քանի տարի ՀՀ-ն չի կարողանալու շուկա բացել Եվրոպայի հետ

Wed, 03 Jun 2026 13:13:04 +0400


ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը նախընտրական քարոզարշավի շրջանակում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է սեփականության պաշտպանության և Հայաստանի արտաքին քաղաքականության հարցերին։

Նա նշել է, որ անարդար է, երբ տարիներ շարունակ օրինական ճանապարհով ձեռք բերված, զարգացված և աշխատատեղեր ապահոված բիզնեսների նկատմամբ ճնշումներ են կիրառվում քաղաքական տարաձայնությունների պատճառով։ Ծառուկյանի խոսքով՝ եթե գործարանը ձեռք է բերվել օրինական հիմքերով, տասնամյակներ շարունակ կատարվել են ներդրումներ, վճարվել են հարկեր և ստեղծվել աշխատատեղեր, ապա անթույլատրելի է նման սեփականության նկատմամբ գործողություններ իրականացնել միայն այն պատճառով, որ դրա սեփականատերը քննադատում է իշխանություններին։

Քաղաքական գործիչը շեշտել է, որ իր համար հայրենիքն առաջնային արժեք է և այն չի կարող փոխարինվել որևէ նյութական ունեցվածքով։

Անդրադառնալով արտաքին քաղաքականությանը՝ Ծառուկյանը մտահոգություն է հայտնել Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացման կապակցությամբ։ Նրա գնահատմամբ՝ Հայաստանի համար կարևոր է պահպանել բարեկամական կապերը այն երկրների հետ, որոնցում աշխատում են բազմաթիվ հայեր և որտեղից զգալի դրամական փոխանցումներ են ստացվում։

Ծառուկյանի կարծիքով՝ Եվրոպական շուկաների հետ տնտեսական համագործակցության ընդլայնումը երկարատև գործընթաց է, և կարճ ժամանակում հնարավոր չէ փոխարինել արդեն գոյություն ունեցող տնտեսական կապերը։ Նա նաև զգուշացրել է, որ նման փոփոխությունների հետևանքով երկիրը կարող է բախվել լուրջ տնտեսական դժվարությունների։

«10 տարի չեն կարողանալու շուկա բացել Եվրոպայի հետ։ Քանի՞ տարի է Թուրքիան չի կարողանում բացել»,- ասել է նա:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Փաշինյանը կարողանալո՞ւ է թեկուզ ամենահասարակ օրինագծերն անցկացնել ԱԺ-ում

Փաշինյանը կարողանալո՞ւ է թեկուզ ամենահասարակ օրինագծերն անցկացնել ԱԺ-ում Mon, 08 Jun 2026 15:15:02 +0400 Ազգային …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով