Կիրակի , 27 Սեպտեմբերի 2026

Զինվորականների զոհվելուց հետո Տոկաևը պաշտոնանկ է արել ՊՆ նախարարին

Զինվորականների զոհվելուց հետո Տոկաևը պաշտոնանկ է արել ՊՆ նախարարին

Sun, 27 Sep 2026 10:30:55 +0400


Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Դաուրեն Կոսանովին ազատել է պաշտպանության նախարարի պաշտոնից։ Հայտարարությունը հրապարակվել է նախագահի կայքում։

Պաշտոնանկությունը տեղի է ունեցել Կասպից ծովում զորավարժությունների ժամանակ 14 ղազախ զինծառայողների զոհվելուց մի քանի օր անց։

Ավելի վաղ հայտնել էինք, որ սեպտեմբերի 24-ին Մանգիստաուի շրջանում «Խազար Կորգանի-2026» զորավարժությունների ժամանակ զինծառայողները «Կայսար» նավակից անձնակազմին իջեցնելիս ընկել են ծովի մեջ։ Երեքը փրկվել են, սակայն 14-ը մահացել են։

Ղազախստանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ միջադեպի պատճառը եղել են այն, որ ափամերձ շրջաններում եղանակային պայմանները կտրուկ վատացել են, իսկ քամիները ուժեղացել են։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով