Դեպի ՌԴ ներմուծվող հայկական արտադրանքի արգելքի մասին

Դեպի ՌԴ ներմուծվող հայկական արտադրանքի արգելքի մասին

Wed, 03 Jun 2026 19:29:21 +0400


«Ուժեղ Հայաստան» դաշինքը, Սամվել Կարապետյանի առաջնորդությամբ, մտադիր է պահպանել և զարգացնել Ռուսաստանի հետ համագործակցությունը՝ հիմնվելով նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների վրա։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է կուսակցության վարչության անդամ Նարեկ Կարապետյանը։

Նրա խոսքով՝ դաշինքը կարևորում է Ռուսաստանի հետ կառուցողական հարաբերությունների պահպանումը թե՛ տնտեսական, թե՛ անվտանգության ոլորտներում։ Կարապետյանը նշել է, որ հայ հասարակության շրջանում կան հարցեր, որոնք վերաբերում են ռուս-հայկական հարաբերություններին, և իրենք ակնկալում են դրանց պատասխանները ստանալ առաջիկայում։

Նա նաև ընդգծել է, որ հասարակությունը սպասում է այնպիսի քայլերի, որոնք կնպաստեն երկու երկրների հարաբերությունների ամրապնդմանը։ Կարապետյանի խոսքով՝ իր քաղաքական ուժը հավատարիմ է բոլոր այն միջազգային և երկկողմ պայմանավորվածություններին, որոնք Հայաստանի կողմից ստորագրվել են նախկինում, և շարունակելու է գործել այդ սկզբունքի շրջանակում։

Անդրադառնալով Ռուսաստան հայկական որոշ ապրանքների ներմուծման սահմանափակումների թեմային՝ Կարապետյանը նշել է, որ անհրաժեշտ է կանխել հարաբերությունների սրացումը և պահպանել երկու երկրների միջև ձևավորված առևտրատնտեսական կապերը։

Նրա գնահատմամբ՝ Հայաստանը փոքր պետություն է և չպետք է ներգրավվի խոշոր աշխարհաքաղաքական բևեռների դիմակայությունների մեջ, այլ պետք է առաջնորդվի սեփական ազգային և պետական շահերով։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Նորից և նորից՝ ընդդեմ հայկականի և հայերի

Նորից և նորից՝ ընդդեմ հայկականի և հայերի Fri, 12 Jun 2026 22:15:48 +0400 Monument Watch. …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով