Կիրակի , 30 Օգոստոսի 2026

Փաշինյանի ճաշը «Չերքեզի ձորում»՝ ուժեղացված հսկողությամբ․ իշխանականները Գյումրիում են

Փաշինյանի ճաշը «Չերքեզի ձորում»՝ ուժեղացված հսկողությամբ․ իշխանականները Գյումրիում են

Fri, 28 Aug 2026 17:30:55 +0400


Նիկոլ Փաշինյանն այս պահին գտնվում է Գյումրու «Չերքեզի ձոր» ձկնաբուծական-ռեստորանային համալիրում, որտեղ ճաշկերույթ է անցկացնում՝ ուժեղացված պահպանության պայմաններում։

Փաշինյանը Գյումրիում է ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների տարեկան աշխատաժողովի շրջանակում, որի մասնակցությամբ այսօր քաղաքում մի շարք միջոցառումներ են անցկացվում։ Ուշագրավ է, որ «Չերքեզի ձորում» վարչապետի հետ միասին են նաև Գյումրիի ՔՊ-ական ակտիվիստները։

«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ չի բացառվում, որ ճաշկերույթին զուգահեռ քննարկվում են նաև առաջիկայում Գյումրիում սպասվող քաղաքական զարգացումներն ու հնարավոր դիմակայություններին առնչվող հարցեր։ Միաժամանակ, վարչապետի այցելությունը ռեստորան ուղեկցվում է անվտանգության խիստ միջոցառումներով․ տարածքում նկատելի է ոստիկանական ուժերի մեծ ներկայություն։

Ի դեպ, Գյումրիում են նաև իշխանության այլ ներկայացուցիչներ` ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Լիլիթ Մակունցը և այլ պաշտոնյաներ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ձերբակալվել է Վանաձորում և Գյումրիում 4 միլիոն եվրո արժողության ծրագիրը 4 տարի ղեկավարած Լափաուրին

Ձերբակալվել է Վանաձորում և Գյումրիում 4 միլիոն եվրո արժողության ծրագիրը 4 տարի ղեկավարած Լափաուրին Wed, …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով