Ի պատասխան Իրանի հարվածների՝ Քուվեյթն արտաքսում է ԻԻՀ դիվանագետներին․ նոր սրացում

Ի պատասխան Իրանի հարվածների՝ Քուվեյթն արտաքսում է ԻԻՀ դիվանագետներին․ նոր սրացում

Wed, 03 Jun 2026 20:00:48 +0400


Քուվեյթի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Իրանի գործերի ժամանակավոր հավատարմատարին և բողոքի նոտա հղել այն բանից հետո, երբ իրանական անօդաչու թռչող սարքերը և հրթիռները հարվածել են Քուվեյթի միջազգային օդանավակայանին, որի հետևանքով զոհվել է մեկ մարդ, իսկ մի քանիսը՝ վիրավորվել։

Իշխանությունները նաև որոշել են կրճատել Իրանի դեսպանատան անձնակազմը և արտաքսել երկու դիվանագետի։

Արտգործնախարարությունը հայտնել է, որ իրանցի դիվանագետի հետ հանդիպման ժամանակ «կտրականապես անընդունելի են համարվել Քուվեյթի տարածքի կամ օդային տարածքի օգտագործումը որևէ երկրի դեմ որևէ թշնամական գործողության համար»։ Քուվեյթը նաև մերժել է Թեհրանի պնդումները, որ իր տարածքը Միացյալ Նահանգների կողմից օգտագործվել է Իրանի վրա հարձակումների համար։

Քուվեյթի պաշտպանության նախարարությունն ավելի վաղ հայտարարել է, որ Իրանը գիշերային հարձակման ժամանակ երկրի վրա արձակել է 13 բալիստիկ հրթիռ և 17 անօդաչու թռչող սարք։

Հարկ է նշել, որ մի շարք արաբական պետություններ դատապարտել են իրանական հարձակումների վերսկսումը։

Չորեքշաբթի օրը Լիբանանը, Սաուդյան Արաբիան, Կատարը, Հորդանանը և ԱՄԷ-ն դատապարտել են Իրանի հարձակումները Քուվեյթի և Բահրեյնի վրա՝ աջակցություն հայտնելով երկու երկրներին։

Եգիպտոսը նույնպես դատապարտել է Իրանի հարձակումը Քուվեյթի միջազգային օդանավակայանի վրա՝ ասելով, որ այն սպառնում է տարածաշրջանի անվտանգությանը և կայունությանը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Իսրայելը նոր հարվածների շարք է հասցրել Լիբանանին

Իսրայելը նոր հարվածների շարք է հասցրել Լիբանանին Thu, 06 Aug 2026 11:00:53 +0400 Իսրայելական բանակը…

3 րոպե ago

Փաշինյանը, իր ձևակերպմամբ, տարօրինակ նամակ է ստացել

Փաշինյանը, իր ձևակերպմամբ, տարօրինակ նամակ է ստացել Thu, 06 Aug 2026 10:51:01 +0400 Կառավարության նիստի…

13 րոպե ago

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը չէր լսում թիմակիցների հորդորները, խորհուրդները

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը չէր լսում թիմակիցների հորդորները, խորհուրդները Thu, 06 Aug 2026 10:45:40 +0400 «35…

19 րոպե ago

Կաթողիկոսը մասնակցելու է դատական նիստին

Կաթողիկոսը մասնակցելու է դատական նիստին Thu, 06 Aug 2026 10:42:04 +0400 Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին…

22 րոպե ago

Ուր է մեկնել Փաշինյանը

Ուր է մեկնել Փաշինյանը Thu, 06 Aug 2026 10:38:57 +0400 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային…

25 րոպե ago

Կարևոր՝ ուսուցիչների համար. ովքեր էլ չեն աշխատելու

Կարևոր՝ ուսուցիչների համար. ովքեր էլ չեն աշխատելու Thu, 06 Aug 2026 10:36:19 +0400 Կառավարության նիստում…

28 րոպե ago