Հինգշաբթի , 6 Օգոստոսի 2026

Բաքուն է՞լ է ձգտում ԵՄ․ բանակցությունները վերսկսվել են

Բաքուն է՞լ է ձգտում ԵՄ․ բանակցությունները վերսկսվել են

Wed, 03 Jun 2026 20:50:20 +0400


Ադրբեջանն ու Եվրամիությունը համաձայնեցրել են «Գործընկերության առաջնահերթությունների» տեքստը և վերսկսել են ռազմավարական համագործակցության շուրջ բանակցությունները, հայտարարել է երկրում ԵՄ պատվիրակությունը։

«Բաքվում ԵՄ-ի և Ադրբեջանի միջև արդյունավետ բանակցություններ են տեղի ունեցել գործընկերության 30-ամյակի առթիվ։ Բանակցողները նախնական համաձայնեցրել են «Գործընկերության առաջնահերթությունների» տեքստը և պաշտոնապես վերսկսել են նոր երկկողմ համաձայնագրի (ռազմավարական գործընկերության վերաբերյալ) շուրջ բանակցությունները», – հայտնել է դիվանագիտական ​​առաքելությունը, մեջբերում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

«Մեր ուշադրության կենտրոնում է երկխոսության ամրապնդումը, կապերի զարգացումը և տնտեսական համագործակցությունը», հավելել են ԵՄ ներկայացուցչությունում։

Ադրբեջանի և ԵՄ-ի միջև ռազմավարական գործընկերության համաձայնագիրը ներառում է չորս բաղադրիչ։ Որոշ առևտրային և տնտեսական հարցեր մնում են չլուծված։ Բաքուն նախկինում հայտարարել էր, որ փաստաթղթի տեքստը համաձայնեցված է 90%-ով։

Այս համաձայնագրի շուրջ կողմերի միջև բանակցություններ չեն վարվել արդեն մի քանի տարի։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Հայրենիքին ծառայելը չի սահմանափակվում պետական պաշտոնով, շարունակելու եմ աշխատել այլ ոլորտներում

Հայրենիքին ծառայելը չի սահմանափակվում պետական պաշտոնով, շարունակելու եմ աշխատել այլ ոլորտներում Tue, 04 Aug 2026 …