Հինգշաբթի , 18 Հունիսի 2026

Մարզպետը տնօրենների հետ գաղտնի հանդիպում է ունեցել, հանձնարարականներ տվել

Մարզպետը տնօրենների հետ գաղտնի հանդիպում է ունեցել, հանձնարարականներ տվել

Wed, 03 Jun 2026 23:17:09 +0400


«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ այսօր Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը աշխատանքային ժամից հետո «գաղտնի» հավաք է անցկացրել Արթիկում։ Նա հանդիպել է տեղի դպրոցների տնօրենների և փոխտնօրենների հետ՝ փորձելով վերջիններիս ուղղորդել առաջիկա ընտրությունների առնչությամբ։ Հատկանշական է, որ հանդիպումը կոորդինացրել է Արթիկի համայնքապետ Անանիկ Ոսկանյանը, իսկ որպես հավաքատեղի ընտրվել է Արթիկի Վարազ Սամուելյանի անվան մշակույթի տունը։

​Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ մարզպետ Առուշանյանը կրթօջախների ղեկավարներին բաց տեքստով հորդորել, իսկ ավելի ճիշտ՝ պարտադրել է ջանք չխնայել և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համար անհրաժեշտ ձայներ ապահովել։ Իշխանությունը, ըստ ամենայնի, կրկին գործի է դրել վարչական ռեսուրսը՝ դպրոցները վերածելով քաղաքական գործիքի։

Մեր աղբյուրը պատմեց, որ հանդիպման ընթացքում մարզպետը միայն ընդհանուր հրահանգներով չի սահմանափակվել։ Նա դպրոցի տնօրենների առջև կոնկրետ և խիստ խնդիր է դրել՝ ամեն գնով մարդիկ ապահովել ամսի 5-ին Երևանում կայանալիք հանրահավաքի համար։

Ըստ մեր աղբյուրի՝ Առուշանյանը պահանջել է անել ամեն ինչ, որպեսզի իրենց հանրահավաքը լինի առավելագույնս տպավորիչ ու մարդաշատ, քան «Ուժեղ Հայաստանինը»։ Իշխանությանը, ըստ երևույթին, օդ ու ջրի պես պետք է «մարդկային մեծաքանակ զանգվածի» պատրանք ստեղծել, և այդ բեռը կրկին մնացել է մանկավարժների ու կրթական համակարգի աշխատակիցների ուսերին, որոնց ստիպում են սեփական կամքին հակառակ դառնալ հանրահավաքի «դեկորացիա»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Առուշ Առուշանյանը շարունակում է հաշվեհարդարը

«Հրապարակ»․ Առուշ Առուշանյանը շարունակում է հաշվեհարդարը Thu, 11 Jun 2026 08:10:20 +0400 Գորիսի քաղաքապետ Առուշ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով