Երեքշաբթի , 6 Հոկտեմբերի 2026

Պելեի մարզաշապիկը կվաճառվի աճուրդով

Պելեի մարզաշապիկը կվաճառվի աճուրդով

Wed, 03 Jun 2026 23:30:33 +0400


Ֆուտբոլի լեգենդ Պելեի մարզաշապիկը, որով նա դուրս է եկել 1958 թվականի Աշխարհի առաջնության եզրափակչում խաղադաշտ, կվաճառվի աճուրդով։ Մեկնարկային գինը կազմում է 6 միլիոն դոլար։ Այս մասին հայտնում է The Athletic պարբերականը։

Հիշեցնենք, որ այդ խաղի ընթացքում բրազիլացիները 5։2 հաշվով հաղթել էին Շվեդիային եւ առաջին անգամ դարձել Մունդիալի չեմպիոն։ Աճուրդը կմեկնարկի հունիսի 29-ին, կավարտվի հուլիսի 16-ին։ Նշենք, որ մինչ այս, ամենաթանկ մարզաշապիկը եղել է Դիեգո Մարադոնայինը, որը վաճառվել է կրկին աճուրդով՝ 9,28 միլիոն դոլարով։ Այդ մարզաշապիկով Մարադոնան դուրս է եկել 1986-ի Աշխարհի առաջնության եզրափակիչ եւ դարձել չեմպիոն։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Երկրի նախագահին ազգային հավաքականի մարզաշապիկ է նվիրել

Երկրի նախագահին ազգային հավաքականի մարզաշապիկ է նվիրել Wed, 10 Jun 2026 22:00:30 +0400 Պորտուգալիայի ֆուտբոլի …