Երեքշաբթի , 11 Օգոստոսի 2026

43-ամյա տղամարդը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ

43-ամյա տղամարդը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ

Wed, 03 Jun 2026 23:45:51 +0400


Մայիսի 27-ին՝ առավոտյան ժամը 6-ին մոտ, գիշերային շրջայց կատարելիս, Քանաքեռ-Զեյթունի համայնքային ոստիկանները Ահարոնյան և Դրոյի փողոցների խաչմերուկում նկատել են մի քաղաքացու, որն իրենց տեսնելով՝ մոպեդով դիմել է փախուստի։

Համայնքային ոստիկանները գողություն կատարելու կասկածանքով ձերբակալել ու բաժին են տեղափոխել Նորաշխարհյան փողոցի բնակիչ 43-ամյա տղամարդուն։

Համայնքային ոստիկանների հետագա միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 43-ամյա տղամարդը մոպեդը գողացել է Ազատության պողոտայից՝ տուժողին պատճառելով մեկ միլիոն դրամի վնաս։
Մոպեդի տիրոջից ընդունվել է հաղորդում։

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին, նախաձեռնվել է քրեական վարույթ։

Նույն օրը 43-ամյա տղամարդը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Շինաշխատանքների ժամանակ ավտոկռունկը կողաշրջվել է. բանվորն ու վարորդը տեղափոխվել են հիվանդանոց. մանրամասներ

Շինաշխատանքների ժամանակ ավտոկռունկը կողաշրջվել է. բանվորն ու վարորդը տեղափոխվել են հիվանդանոց. մանրամասներ Fri, 31 Jul …