Հինգշաբթի , 15 Հոկտեմբերի 2026

Ինֆլյացիան նոր ռեկորդ է գրանցել

Ինֆլյացիան նոր ռեկորդ է գրանցել

Wed, 03 Jun 2026 23:55:00 +0400


Իրանում սպառողական գների մայիսյան ինդեքսը կազմել է 77,2 տոկոսի՝ անցյալ տարվա գարնան համեմատությամբ։ Այս մասին հայտնում է Իսլամական Հանրապետության Կենտրոնական բանկը, ըստ Assotiated Press-ի հաղորդման։ Ապրիլի համեմատությամբ՝ աճը կազմել է 8,5 տոկոս։ Ամենօրյա սպառողական ապրանքների եւ ընդհանուր նշանակության ապրանքների մասով ինֆլյացիան տարեկան կտրվածքով աճել է 113,8 տոկոսով։

Նման մեծ ինֆլյացիա Իսլամական Հանրապետությունում եղել է միայն 1942 թվականին եւ ներկայիս ցուցանիշները ոչ միայն ռեկորդային են, այլ նաեւ՝ աննախադեպ՝ Երկրորդ աշխարհամարտից ի վեր։Ինֆլյացիայի նման կտրուկ աճի պատճառը՝ Իրանի դեմ ամերիկա-իսրայելական տանդեմի իրականացրած հարձակումն է։ Եթե 2015 թվականին մեկ ամերիկյան դոլարը արժեր 32 հազար ռիալ, ապա այսօր փոխարժեքը զգալիորեն աճել է՝ 1 ամերիկյան դոլարը արժի 1,7 միլիոն իրանական ռիալ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ». Հիմա էլ մարզերից եկող մարդիկ են մեղավոր

«Հրապարակ». Հիմա էլ մարզերից եկող մարդիկ են մեղավոր Thu, 15 Oct 2026 12:15:54 +0400 Երեւանի …