Երեքշաբթի , 21 Հուլիսի 2026

Սյունիքի ՔՊ-ականները Գորիսում տնօրենների հավաք են արել

Սյունիքի ՔՊ-ականները Գորիսում տնօրենների հավաք են արել

Thu, 04 Jun 2026 15:15:54 +0400


Մեր տեղեկություններով՝ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը եւ ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանը Գորիս քաղաքում գտնվող Գորիս hյուրանոցում հավաքել են քաղաքի բոլոր ուսումնական հաստատությունների՝ մանկապարտեզների, դպրոցների, քոլեջների տնօրեններին: Մեզ պատմեցին, որ մարզպետը սկսել է ինքն իրեն գովելուց, ներկայացրել է իր աշխատած տարիներին Սյունիքի մարզում կատարված աշխատանքները:

Ներկայացրել է, որ սահմանին ամրաշինական աշխատանքներ են իրականացվում, իսկ հանդիպման վերջում ներկաներին հորդորել է, որ ընտրություններին քվեարկեն համար 16-ի օգտին: Փորձեցինք մի քանի դպրոցների տնօրեններից ճշտել՝ արդյո՞ք նրանց հրահանգել են վաղը մասնակցել ՔՊ-ի հանրահավաքին եւ ընտրել ՔՊ-ի օգտին: Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի տնօրեն Սերգեյ Ավանեսյանը, ով մոլի ՔՊ-ական է, մեր հարցը լսելով, ասաց, որ նպատակահարմար չի գտել՝ չի գնացել մարզպետի հրավիրած հավաքին: Գորիսի Ակսել Բակունցի անվան թիվ 1 ավագ դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Մարիետա Միրաքյանը, մեզ հետ զրույցում ասաց, որ հանդիպմանը կրթական ոլորտի հարցեր չեն քննարկվել, միայն խոսվել է Գորիսում մարզպետարանի կատարած աշխատանքների մասին, կարելի է ասել՝ մարզպետի հաշվետվությունն է եղել: Հարցին՝ Ձեզ հորդորե՞լ են վաղը գնալ ՔՊ-ի հանրահավաքին, ասաց. «Չէ, նման բան չի եղել, ես վաղը աշխատանքի են՝ մեր դպրոցում քննություն է»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Իշխանություն դեռ չեղած՝ արդեն Սյունիքի գյուղերի խնդիրները հասցրել ենք ՄԱԿ. Արման Թաթոյան

Իշխանություն դեռ չեղած՝ արդեն Սյունիքի գյուղերի խնդիրները հասցրել ենք ՄԱԿ. Արման Թաթոյան Sun, 31 May …