Հինգշաբթի , 4 Հունիսի 2026

Ինչու՞ չարվեց ընտրություններից առաջ․ Մոսկվան չի հավատում Երևանի «երդումներին»

Ինչու՞ չարվեց ընտրություններից առաջ․ Մոսկվան չի հավատում Երևանի «երդումներին»

Thu, 04 Jun 2026 16:07:51 +0400


Ռուս-հայկական հարաբերություններն իրավիճակային չեն, և Մոսկվան դրանք չի կապում Հայաստանի ընտրական գործընթացների հետ։ Այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Մեկնաբանելով դիտարկումները, ըստ որի՝ Երևանից հավաստիացումներ են հնչում, թե հունիսի 7-ի ընտրություններից հետո Ռուսաստանի և Հայաստանի միջև համագործակցությունը կրկին կկարգավորվի, իսկ բոլոր այն դժվարությունները, որոնք առաջացել են ԵԱՏՄ–ի շրջանակում, կլուծվեն։

«Իսկ ի՞նչն էր խանգարում, որ դա արվեր ընտրություններից առաջ կամ դրանց ընթացքում։ Ինչպես ասում են, «ես շատ էի զայրացած, որովհետև հեծանիվ չունեի, իսկ հենց ունեցա, բարիացա»։ Ծիծաղելի է», – ասել է Զախարովան։

Նրա խոսքով՝ Ռուսաստանը պարզապես արձանագրել է Հայաստանին ԵՄ-ի և Հյուսիսատլանտյան կառույցների կողմ ուժով ձգելու գործընթացի կտրուկ ակտիվացում։

Զախարովան ընդգծել է, որ դրա համար հիմք են դարձել ՀՀ բարձրագույն ղեկավարության համապատասխան հայտարարությունները, Բրյուսելից եկող որոշակի ոգևորող ազդակները, տպավորիչ քաղաքական եվրադեսանտը, որը մայիսի սկզբին ժամանել է Հայաստանի մայրաքաղաք։

Միևնույն ժամանակ մայիսի 5-ին Հայաստան-ԵՄ գագաթնաժողովից հետո ընդունված հռչակագիրը ուղղակիորեն ողջունում է Երևանի եվրաձգտումները։

«Այս ամենից հետո, ի դեպ, ռուսական կողմի, ինչպես նաև շատ հայ քաղաքացիների և ԵՄ այլ գործընկերների մոտ օրինական հարցեր են առաջացել, թե ուր է ի վերջո շարժվում Հայաստանը։ Ոչ թե երկիրն ինքը, այլ թե ուր են նրան փորձում տանել նրանք, ովքեր զբաղվում են դրանով», – ընդգծել է ՌԴ ԱԳՆ խոսնակը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Մոսկվան վստահ է՝ Հայաստանը պետք է փրկեն նրա քաղաքացիները, իրենց ընտրությամբ

Մոսկվան վստահ է՝ Հայաստանը պետք է փրկեն նրա քաղաքացիները, իրենց ընտրությամբ Thu, 04 Jun 2026 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով