Շաբաթ , 21 Նոյեմբերի 2026

Ավելի քան 8 ամիս չեն գտնում անհետ կորած ընտանիքին․ որոնումները վերսկսվել են

Ավելի քան 8 ամիս չեն գտնում անհետ կորած ընտանիքին․ որոնումները վերսկսվել են

Thu, 04 Jun 2026 16:00:46 +0400


Կրասնոյարսկի՝ անհետ կորած Ուսոլցևների ընտանիքի լայնածավալ որոնումները կշարունակվեն մինչև հունիսի 9-ը, ՌԻԱ Նովոստի-ին հայտնել են Կրասնոյարսկի երկրամասի և Խակասիայի քննչական կոմիտեի գլխավոր քննչական վարչությունից։

«Որոնումները նախատեսված են հինգ օր, մինչև հունիսի 9-ի ժամը 13:00-ն (Մոսկվայի ժամանակով ժամը 9:00-ին – խմբ.)», – ասել է գործակալության աղբյուրը։

Ուսոլցևների ընտանիքը անհետացել է Կուտուրչին գյուղի մոտակայքում 2025 թվականի սեպտեմբերի 28-ին։ Հոկտեմբերի 2-ին Կրասնոյարսկի երկրամասի Ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ մեկ ընտանիքի անդամներ՝ երկու մեծահասակ և հինգ տարեկան աղջիկ անհետացել են տարածաշրջանում՝ լեռնագնացության ժամանակ։

Ընտանիքը ճանապարհորդել է դեպի Բուրատինկա լեռ տանող ճանապարհով։ Ակտիվ որոնումներն ավարտվել են 2025 թվականի հոկտեմբերի 12-ին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Զոհվածների ծնողներին պառակտել են, անցել են անհետ կորածների ծնողներին

Զոհվածների ծնողներին պառակտել են, անցել են անհետ կորածների ծնողներին Wed, 18 Nov 2026 20:47:23 +0400 …