Լրագրող Արամ Դավթյանին ազատ արձակեցին, նա գտնվում է ծանր հոգեկան ապրումների մեջ

Լրագրող Արամ Դավթյանին ազատ արձակեցին, նա գտնվում է ծանր հոգեկան ապրումների մեջ

Thu, 04 Jun 2026 22:06:39 +0400


Այսօր վաղ առավոտից իրավապահները խուզարկություններ են անցկացրել Գյումրու Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության գրասենյակներում։

Մեր տեղեկություններով՝ բերման են ենթարկվել երեք անձ, որոնցից երկուսը կին են։ Ձերբակալվածներից մեկը լրագրող Արամ Դավթյանն է՝ 18-ամյա երիտասարդ, որը առաջիկայում պետք է մեկնի պարտադիր զինվորական ծառայության։

Քիչ առաջ մեզ հայտնի դարձավ, որ Արամ Դավթյանն ազատ է արձակվել՝ նրա նկատմամբ կիրառվելով չբացակայելու մասին ստորագրություն` որպես խափանման միջոց։

Հարազատների և ծանոթների փոխանցմամբ՝ երիտասարդը այս պահին գտնվում է հուզված վիճակում և ծանր հոգեկան ապրումների մեջ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Նիկոլ Փաշինյանի հոգեկան անհավասարակշռված վարքագծի մասին

Նիկոլ Փաշինյանի հոգեկան անհավասարակշռված վարքագծի մասին Sat, 16 May 2026 10:57:49 +0400 Իմ այս մեկնաբանությունը …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով