Ուրբաթ , 19 Հունիսի 2026

Ռուբեն Մելիքյանը` Աշոտյանի ձերբակալման մասին

Ռուբեն Մելիքյանը` Աշոտյանի ձերբակալման մասին

Fri, 05 Jun 2026 10:30:58 +0400


Քննչական կոմիտեն հաղորդում է, որ քննվող քրեական վարույթով պարզվել է, որ Կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանը, ՊԵԿ նախկին նախագահ և Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի ու վերջինիս որդու՝ Արտյոմ Խաչատրյանի օգտին, պաշտոնեական դիրքի չարաշահմամբ և բուհի ղեկավարության հանցակցությամբ, պետական ֆոնդից կոռուպցիոն սխեմայով դուրս է բերել Երևանի Պուշկին փողոցում գտնվող՝ շուրջ 209 մլն դրամ արժեքով «Վ. Բրյուսովի անվան համալսարան» ՊՈԱԿ-ի շենքն ու հողամասը: Ստացված անշարժ գույքի հանցավոր ծագումը քողարկելու և փողերի լվացում իրականացնելու փաստով քրեական հետապնդում է հարուցվել 7 անձի նկատմամբ, նրանց ձերբակալելու որոշումներ են կայացվել:

Որոշումներ են կայացվել ազատության մեջ գտնվող մեղադրյալներին դատարան ներկայացնելու համար ձերբակալելու մասին։

Աշոտյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը մեզ հետ զրույցում ասաց, որ սա կապված է Արմեն Աշոտյանի հասարակական֊քաղաքական գործունեության հետ, հատկապես` երեկվա սուր ելույթի հետ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ռուբեն Հակոբյանին նոր մեղադրանք են առաջադրել

Ռուբեն Հակոբյանին նոր մեղադրանք են առաջադրել Fri, 19 Jun 2026 13:37:45 +0400 Քիչ առաջ ձերբակալվել …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով