Երկուշաբթի , 15 Հունիսի 2026

Հայտնի են GALLUP-ի հարցման արդյունքները

Հայտնի են GALLUP-ի հարցման արդյունքները

Fri, 05 Jun 2026 12:40:21 +0400


Տեղի է ունեցել «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանի մամուլի ասուլիսը: Ներկայացվել են քարոզարշավի, նախընտրական տրամադրությունների, կուսակցությունների վարկանիշների և այլ թեմաների վերաբերյալ հերթական հարցումների արդյունքները:

Gallup-ի կողմից անցկացված հարցման արդյունքների համաձայն՝ ընտրազանգվածի նախընտրությունները բաժանվել են մի քանի հիմնական քաղաքական ուժերի միջև։

Հարցման տվյալներով՝ ամենաբարձր արդյունքը ստացել է Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը՝ 32,4 տոկոսով։ Նրան հաջորդում է «Ուժեղ Հայաստան» քաղաքական ուժը՝ 16,4 տոկոս ցուցանիշով, իսկ երրորդ տեղում է Հայաստան դաշինք՝ 15,2 տոկոսով։

Մնացած քաղաքական ուժերից Բարգավաճ Հայաստան կուսակցությունը ստացել է 8,8 տոկոս, իսկ «Միասնության թևեր» նախաձեռնությունը՝ 6,2 տոկոս։

Հարցումն անցկացվել է հունիսի 2-ից 3-ն ընկած ժամանակահատվածում, որին մասնակցել է 1,104 քաղաքացի։ Մասնակիցներին տրվել է հարց՝ թե որ քաղաքական ուժին կընտրեին, եթե ընտրությունները կայանային այդ պահին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ակնհայտ է, որ այս քրեական գործն ունի քաղաքական բնույթ. Ալեն Ղևոնդյանը փոխանցել է իր խոսքը

Ակնհայտ է, որ այս քրեական գործն ունի քաղաքական բնույթ. Ալեն Ղևոնդյանը փոխանցել է իր խոսքը …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով