ԵՄ-ի 50 մլն եվրոյի աջակցությունը ոչինչ չի լուծի Հայաստանի համար․ Օվերչուկ

ԵՄ-ի 50 մլն եվրոյի աջակցությունը ոչինչ չի լուծի Հայաստանի համար․ Օվերչուկ

Fri, 05 Jun 2026 12:37:07 +0400


Եվրամիության կողմից Հայաստանին տրամադրվող մոտ 50 միլիոն եվրոյի ֆինանսական օգնությունը «բացարձակապես ոչինչ չի լուծի այս երկրի տնտեսական աջակցության առումով», – հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

«Սա բացարձակապես ոչինչ չի լուծում։ Սա գումարը չէ։ Մեր առևտրի ծավալները (Հայաստանի հետ) բոլորովին տարբեր են. ես նույնիսկ չեմ ուզում մեկնաբանել դա», – ասել է Օվերչուկը։

Երեկ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել է Հայաստանի համար ավելի քան 50 միլիոն եվրոյի անհապաղ օգնության փաթեթի պատրաստման մասին՝ Ռուսաստանի կողմից հայկական գյուղատնտեսական արտադրանքի ներմուծման վրա սահմանված սահմանափակումների ֆոնին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Կվերադառնա՞ Արոնյանը շախմատի Հայաստանի շախմատի հավաքական

Կվերադառնա՞ Արոնյանը շախմատի Հայաստանի շախմատի հավաքական Fri, 12 Jun 2026 09:30:32 +0400 Գրոսմայստեր Լևոն Արոնյանը …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով