Երեքշաբթի , 21 Հուլիսի 2026

Արամ Սարգսյանը պատրաստվում է դիմել ԿԸՀ՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը կասեցնելու պահանջով

Արամ Սարգսյանը պատրաստվում է դիմել ԿԸՀ՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը կասեցնելու պահանջով

Fri, 05 Jun 2026 14:43:03 +0400


Մեր տեղեկություններով՝ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը այսօր պատրաստվում է դիմել, ավելին՝ հնարավոր է՝ արդեն դիմել է Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ հունիսի 7-ի ընտրություններին մասնակից «Ուժեղ Հայաստան» կուսակցության գրանցումը կասեցնելու պահանջով։

Սարգսյանը դեռեւս ամիսներ առաջ էր իր հարցազրույցներում կոչ անում իշխանություններին՝ թույլ չտալ իր գնահատմամբ Ռուսաստանի շահերը ներկայացնող Սամվել Կարապետյանի հիմնադրած ու գլխավորած ուժի մասնակցությունը, սակայն երեկ Հանրայինի եթերում ընտրությունների մասնակից ուժերի առաջին դեմքերի մասնակցությամբ ամփոփիչ բանավեճի ընթացքում Փաշինյանի հորդորներին ի պատասխան նախ խոստացավ դիմել ԿԸՀ, ապա փոշմանեց՝ ասելով, որ դա ոչ այնքան իր խնդիր է, այլ ԱԱԾ-ի։ Բայց փաստորեն, Փաշինյանի գրպանային ընդդիմության առաջնորդը անկարող է եղել չկատարել «շեֆի» հորդորը։ Մենք փորձեցինք նրա թիմակից Անի Խաչատրյանից մեկնաբանություն ստանալ, սակայն զանգերը մնացին անպատասխան, ԿԸՀ-ից էլ մինչ այս պահը չեն պատասխանում մեր զանգերին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ «Առինջ մոլն» էլ են պատրաստվում խլել Ծառուկյանից

«Հրապարակ»․ «Առինջ մոլն» էլ են պատրաստվում խլել Ծառուկյանից Sat, 18 Jul 2026 08:10:29 +0400 Գագիկ …