Երեքշաբթի , 3 Նոյեմբերի 2026

Տաշիրի բժշկական կենտրոնում բժիշկ, բուժքույր, սանիտարկա չի մնացել

Տաշիրի բժշկական կենտրոնում բժիշկ, բուժքույր, սանիտարկա չի մնացել

Fri, 05 Jun 2026 15:45:44 +0400


Մեզ հայտնեցին, որ այս պահին տաշիրցիները չեն կարողանում բժշկական օգնություն կամ խորհրդատվություն ստանալ, քանի որ բոլոր բժիշկներին, բուժքույրերին, սանիտարկաներին լցրել են ավտոբուսները և բերում են Երևան, որպեսզի իշխող ուժի հանրահավաքում լցնեն հրապարակը։

Մեր զրուցակիցը նշեց, որ ԲԿ ղեկավարն անձամբ է պարտադրել եւ անգամ սպառնալիքներ հնչեցրել՝ ուղղված աշխատակիցներին, որ եթե չընտրեն իշխող ուժին, մնալու են անաշխատանք։

Թե ինչպես է տնօրենն իմանալու, թե ով ում է ընտրել, մեր զրուցակիցը նշեց, որ ասել են՝ տեսանկարեք, բերեք ցույց տվեք քվեարկությունը։ Մենք այսօր գրել էինք, որ պետական աշխատողներին համատարած ստիպում են տեսանկարահանել իրենց քվեարկությունը եւ ներկայացնել վերադասին։

Կարեն Քերիմյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ծննդատանը նորածին է մահացել

«Հրապարակ»․ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ծննդատանը նորածին է մահացել Tue, 20 Oct 2026 08:00:00 …