Երեքշաբթի , 20 Հոկտեմբերի 2026

«Հրապարակ»․ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ծննդատանը նորածին է մահացել

«Հրապարակ»․ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ծննդատանը նորածին է մահացել

Tue, 20 Oct 2026 08:00:00 +0400


Մեր տեղեկություններով՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ծննդատանը հոկտեմբերի 12-ին ծնված երեխան 4 օր անց՝ հոկտեմբերի 16-ին մահացել է։ Առողջապահության նախարարությունից մեզ հայտնեցին․ «Երեխան ծնվել է հղիության 26-րդ շաբաթում: Հղիության ընթացքում արձանագրվել է պտղի ներարգանդային աճի հապաղում: Չնայած հղիին ցուցաբերված անհրաժեշտ բժշկական օգնությանն ու թերապիային՝ դրական դինամիկա չի արձանագրվել, ինչի պատճառով բժիշկների կողմից իրականացվել է շտապ կեսարյան հատում: Ծնվելուց հետո երեխան գտնվել է արհեստական շնչառության ապարատի տակ, սակայն ծայրահեղ անհասության, էքստրեմալ ցածր քաշի եւ դեպքի կլինիկական ծանրության պատճառով, ցավոք, երեխայի կյանքը փրկել չի հաջողվել: Ծննդկանի առողջական վիճակը գնահատվել է բավարար, նա արդեն դուրս է գրվել հիվանդանոցից: Հարկ է նշել, որ խորը անհաս ծնված հիվանդ նորածինների ընդհանուր ապրելիությունը նույնիսկ բարձրակարգ նեոնատալ ինտենսիվ թերապիայի պայմաններում շատ ավելի ցածր է, քան հասուններինը, սակայն պտղի ներարգանդային աճի հապաղման եւ քաշը 1000 գրամից ցածր լինելու դեպքում ապրելիության ցուցանիշը կտրուկ նվազում է, քանի որ օրգան-համակարգերը (հատկապես՝ թոքերը) լինում են անհամեմատ թերի զարգացած»։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Մոտ 4 անգամ պարգեւավճարներն աճել են

«Հրապարակ»․ Մոտ 4 անգամ պարգեւավճարներն աճել են Tue, 20 Oct 2026 08:15:03 +0400 Մենք հետաքրքրվել …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով