Չորեքշաբթի , 26 Օգոստոսի 2026

ՀՀ իշխանությունը երկիրը արհեստականորեն կանգնեցնում է երկընտրանքի առաջ․ Կրեմլ

ՀՀ իշխանությունը երկիրը արհեստականորեն կանգնեցնում է երկընտրանքի առաջ․ Կրեմլ

Fri, 05 Jun 2026 16:00:29 +0400


Հայաստանի ղեկավարությունը փորձում է երկիրը արհեստականորեն կանգնեցնել Եվրոպայի և ԵԱՏՄ-ի միջև ընտրություն կատարելու առաջ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Մենք գիտենք, որ հիմա Հայաստանի ղեկավարությունը արհեստականորեն փորձում է երկիրը կանգնեցնել երկընտրանքի առաջ։ Պատրաստվում է երկրի համար ընտրություն կազմակերպել՝ գնալ դեպի Եվրոպա՞, թե՞ դեպի ԵԱՏՄ»,- ասել է նա «Իզվեստիայի» հետ զրույցում։

Նրա խոսքով՝ Ռուսաստանը համոզված է, որ ԵԱՏՄ-ն ավելի շահավետ է Հայաստանի համար, քան կողմնորոշումը դեպի Եվրոպա։
«Մենք համոզված ենք, որ եթե կշեռքի նժարներին դնենք եվրակողմնորոշումը և դեպի ԵԱՏՄ կողմնորոշումը, ապա ԵԱՏՄ-ի կշիռն ավելի բարձր կլինի Հայաստանի համար։ Դա ավելի շահավետ է հայերի համար։ Նրանք ավելի շատ փող են աշխատում ԵԱՏՄ-ում, ավելի լավ ապագա ունեն ԵԱՏՄ-ի հետ, ավելի արագ են զարգանում ԵԱՏՄ-ի հետ։ Եվրոպայի հետ այդպես չի լինի»,- հավելել է Պեսկովը։

Կրեմլի խոսնակը նշել է՝ Մոսկվայում քաջ հայտնի է, թե ՀՀ–ն ինչ կողմնորոշում ունի ՀԱՊԿ-ի վերաբերյալ։
«Հայաստանն արդեն փաստացի չի մասնակցում ՀԱՊԿ աշխատանքներին արդեն բավականին տևական ժամանակ»,-ասել է Պեսկովը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Կաթողիկոսի հրաժարականի հարցը չի կարող թելադրվել որևէ քաղաքական իշխանության կողմից. ՀԲԸՄ

Կաթողիկոսի հրաժարականի հարցը չի կարող թելադրվել որևէ քաղաքական իշխանության կողմից. ՀԲԸՄ Tue, 25 Aug 2026 …