Ուրբաթ , 11 Սեպտեմբերի 2026

Րաֆֆու անվան 36 հիմնական դպրոցի ուսուցիչներին վարչական շրջանից հանձնարարել են գնալ այսօր ՔՊ-ի հավաքի․ ահազանգ

Րաֆֆու անվան 36 հիմնական դպրոցի ուսուցիչներին վարչական շրջանից հանձնարարել են գնալ այսօր ՔՊ-ի հավաքի․ ահազանգ

Fri, 05 Jun 2026 17:53:48 +0400


Երևանի Րաֆֆու անվան թիվ 36 հիմնական դպրոցի ուսուցիչներին վարչական շրջանից (համայնքապետարան) հանձնարարել են գնալ այսօր հանրապետության հրապարակ` ՔՊ-ի հավաքի, հակառակ դեպքում՝ գրել աշխատանքից ազատման դիմումներ։

Այս մասին ահազանգեր են ստացվել «Միասնության թեւեր»։ Այսպիսի ահազանգեր բազմաթիվ ենք ստանում։ Տեղի է ունենում վարչական ռեսուրսի համատարած կիրառում։

Պետական և համայնքային հիմնարկների աշխատակիցներին, ուսուցիչներին, բուժաշխատողներին կամ այլ քաղաքացիների որևէ քաղաքական միջոցառման մասնակցելու պարտադրանքը օրենքի և մարդու հիմնարար իրավունքների կոպիտ խախտում է։

Եթե նման դեպքերի եք բախվել, խնդրում ենք տեղեկացնել մեզ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ». Վարչական ղեկավարը մանկապարտեզներին սնունդ է մատակարարել

«Հրապարակ». Վարչական ղեկավարը մանկապարտեզներին սնունդ է մատակարարել Thu, 10 Sep 2026 13:15:02 +0400 Մեր տեղեկություններով, …