Հինգշաբթի , 27 Օգոստոսի 2026

«Արմատ մեդիա»-ում կատարված գործողությունների առնչությամբ իրականացվում է ուսումնասիրություն․ ՄԻՊ

«Արմատ մեդիա»-ում կատարված գործողությունների առնչությամբ իրականացվում է ուսումնասիրություն․ ՄԻՊ

Fri, 05 Jun 2026 20:12:10 +0400


«Արմատ մեդիա» լրատվամիջոցում հունիսի 5-ին իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունների վերաբերյալ հրապարակումների առնչությամբ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ՄԻՊ աշխատակազմում իրականացվում է ուսումնասիրություն։ Այս մասին տեղեկանում ենք ՄԻՊ աշխատակազմից։

Հրապարակված տեղեկությունների համաձայն՝ իրավապահ մարմինները «Արմատ մեդիա» լրատվամիջոցի խմբագրությունում իրականացրել են խուզարկություն՝ ներկայացնելով դատարանի համապատասխան որոշումը։
Մարդու իրավունքների պաշտպանը կարևոր է համարում ընդգծել, որ դատարանի որոշումների իրավաչափության վերաբերյալ գնահատականներ տալը Պաշտպանի լիազորությունների շրջանակից դուրս է։
Դեպքի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը կապ է հաստատել «Արմատ մեդիա» լրատվամիջոցի խմբագիր Աղավնի Սուքիասյանի հետ։
Ստացված տեղեկությունների ամփոփմամբ` իրականացված գործողությունների իրավական հիմքերի և դրանց ընթացքի վերաբերյալ պարզաբանումներ են պահանջվել իրավասու պետական մարմնիններից։
Ստացված տեղեկությունների և իրավասու մարմինների տրամադրած պարզաբանումների հիման վրա հարցը կդիտարկվի Մարդու իրավունքների պաշտպանի մանդատի շրջանակներում, իսկ անհրաժեշտության դեպքում կձեռնարկվեն համապատասխան քայլեր։
Նկատի ունենալով խոսքի և լրատվական գործունեության ազատության կարևորությունը ժողովրդավարական պետության ամրապնդման տեսանկյունից` հարցը գտնվում է Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության կենտրոնում։
Հանրային նշանակություն ունեցող նոր տեղեկությունների առկայության դեպքում կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված երկու գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից

Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված երկու գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից Tue, 25 Aug …