«Գործազուրկ» արքայադուստրերի փոխարեն վճարում է թագավորը

«Գործազուրկ» արքայադուստրերի փոխարեն վճարում է թագավորը

Sat, 06 Jun 2026 19:30:48 +0400


Մեծ Բրիտանիայում Պետական հսկողական ծառայության հրապարակած տեղեկությունների համաձայն, արքայական ընտանիքին պատկանող արքայադուստրեր Բեաթրիսն ու Եվգենիան չեն վճարում իրենց բնակարանների վարձակալության համար, չնայած նրան, որ պաշտոնապես համարվում են գործազուրկ, այսինքն՝ միապետական ընտանիքին հատուկ ֆունկցիաներ չեն կատարում։

Համաձայն Metro պարբերականի, նրանց փոխարեն վճարում է Չարլզ 3-րդ թագավորը։ Երկուսի դեպքում էլ՝ բնակարանային վարձակալության վճարները շուկայականից ավելի քիչ են, չնայած նրան, որ երկու արքայադուստրերն էլ ամուսնացած են, համարվում են ապահովված մարդիկ եւ ունեն գույք բրիտանական միապետության տարածքում։ Անհասկանալի է մնում այն, թե ինչու Չարլզ 3-րդն է վճարում երկու արքայադուստրերի բնակարանների համար, երբ նրանց տիրապետած գույքերը գնահատվում է մի քանի միլիոն ֆունտ ստերլինգ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

ԶԶՎԱՆՔԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՐԱԹՈՆ. Արիս Քարամյան

Երրորդ ռաունդը նույնպես ավարտվեց։ Եթե առաջին «Բանավեճի» ժամանակ սպասում էի ծրագրերի, երկրորդի ժամանակ՝ հրաշքի, ապա …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով