Ուրբաթ , 11 Սեպտեմբերի 2026

Լերմոնտովոյում փորձում են հանք բացել․ բնակիչները դեմ են

Լերմոնտովոյում փորձում են հանք բացել․ բնակիչները դեմ են

Sat, 06 Jun 2026 23:30:45 +0400


2026 թ-ի հունիսի 05-ին ժամը 11․00-ին Լերմոնտովոյի համայնքապետարանի վարչական շենքում տեղի ունեցավ հանրային լսումներ՝ Լերմոնտովո համայնքի տարածքում գտնվող «Երկաթե գլխարկ» կոչվող հանքավայրի պաշարների վերագնահատման վերաբերյալ։ Այս մասին հայտնում են համայնքի ֆեյսբուքյան էջում։

Ըստ պաշտոնական տեղեկատվության, Լերմոնտովոյի բնակիչները միասնական բոյկոտով մերժեցին գյուղում «ՏԱՆԴ-ԶՈՒՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հանք բացելու ծրագիրը և թույլ չտվեցին անցկացնել լսումը։ Գյուղացիների պահանջով Լերմոնտովոյի համայնքապետարանի աշխատակազմի կողմից տեղում կազմվեց արձանագրություն, որում նշված է․

«2026 թ-ի հունիսի 05-ին Լոռու մարզի Լերմոնտովո համայնքում նշանակված հանրային լսումները չկայացան, քանի որ բնակիչները դեմ էին և չէին ցանկանում, որ իրենց համայնքում հանք բացվի, և կազմակերպության ներկայացուցիչ նախաձեռնողները հեռացան»։

Փաստաթուղթը ստորագրեց համայնքի ղեկավար էդիկ Չախալյանը։

Возможно, это изображение светокопия и текст

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ադրբեջանցի երեխաներին հավաքել, պատմել են, որ Հայաստանը իրենց «պատմական հողն է»

Ադրբեջանցի երեխաներին հավաքել, պատմել են, որ Հայաստանը իրենց «պատմական հողն է» Fri, 04 Sep 2026 …