Կիրակի , 27 Սեպտեմբերի 2026

ՔՊ-ի վստահված անձը ոստիկանին հակադարձել է, քաղաքացուն՝ վիրավորել

ՔՊ-ի վստահված անձը ոստիկանին հակադարձել է, քաղաքացուն՝ վիրավորել

Sun, 07 Jun 2026 10:22:40 +0400


Արաբկիրի 4/43 ընտրական տեղամասի հարակից տարածքում միջադեպ է գրանցվել ոստիկանի, մեկ այլ քաղաքացու և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վստահված անձի միջև։

Վերջինիս ավտոմեքենայի վրա փակցված են եղել ՔՊ-ի նախընտրական քարտեզն ու «16» համարի քարոզչական պիտակը։ Ոստիկանը քաղաքացու հորդորով զգուշացրել է ՔՊ֊ականին հեռացնել քարոզչական նյութերը ընտրական տեղամասի դիմաց կայանած ավտոմեքենայի վրայից, սակայն ՔՊ վստահված անձը հակադարձել է. «Սա իմ սեփական տարածքն է»։

Միջադեպի ընթացքում մեկ այլ քաղաքացի ևս նկատողություն է արել քարոզչական նյութերի վերաբերյալ, ինչին ի պատասխան՝ ՔՊ-ականը կոպտել է ՝ ասելով. «Գնա գլուխդ պոկի»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Նաիրի Հոխիկյանի եղբորը ծեծի ենթարկողները Գնել Սանոսյանի հովանավորյալներն են

Նաիրի Հոխիկյանի եղբորը ծեծի ենթարկողները Գնել Սանոսյանի հովանավորյալներն են Sun, 07 Jun 2026 18:45:09 +0400 …