Երեքշաբթի , 21 Հուլիսի 2026

Բախում սահմանապահների եւ զինված խմբավորման միջեւ

Բախում սահմանապահների եւ զինված խմբավորման միջեւ

Sun, 07 Jun 2026 19:30:01 +0400


Բախում է տեղի ունեցել իրանցի սահմանապահների եւ զինված խմբավորման միջեւ։ Տեղի է ունեցել ինտենսիվ փոխհրաձգություն։ Դեպքը տեղի է ունեցել Սիսթան եւ Բելուջիսթան նահանգներում տեղակայված սահմանապահ գնդի հսկողության տակ գտնվող գոտու տեղամասերից մեկում։

Զինված խմբավորման անդամները ցանկացել են մուտք գործել սահմանային անցակետ, սակայն սահմանապահները թույլ չեն տվել՝ պատասխան կրակ բացելով նրանց վրա։ Արդյունքում վեց մարդ զինված խմբավորումից, սպանվել է։Սահմանապահները բռնագրավել են նաեւ զգալի քանակությամբ զենք եւ զինամթերք։

Նշենք, որ Սիսթան եւ Բելուջիսթան նահանգներում տեղակայված սահմանպահ զորքերը հսկում են Աֆղանստանի հետ սահմանի անվտանգությունը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Խափանում է տեղի ունեցել առաջատար սոցկայքերի աշխատանքում

Խափանում է տեղի ունեցել առաջատար սոցկայքերի աշխատանքում Sun, 19 Jul 2026 15:30:43 +0400 Գլոբալ խափանում …