Կիրակի , 4 Հոկտեմբերի 2026

Ուկրաինայի հարձակման հետևանքով Ղրիմում զոհ կա

Ուկրաինայի հարձակման հետևանքով Ղրիմում զոհ կա

Mon, 08 Jun 2026 13:00:16 +0400


Ուկրաինական անօդաչու թռչող սարքը հարձակվել է Մոսկվա-Սիմֆերոպոլ ուղևորատար գնացքի շոգեքարշի վրա, հայտարարել է Ղրիմի նահանգապետ Սերգեյ Ակսյոնովը։

Հարձակման հետևանքով զոհվել է մեքենավարի օգնականը և վիրավորվել մեքենավարը։ Ուղևորներ չեն տուժել։

Ղրիմում ուղևորատար գնացքների կանոնավոր երթևեկությունը դադարեցվել է, հայտարարել է Գրանդ Սերվիս Էքսպրեսս-ը։ Անօդաչու թռչող սարքի հարձակումից հետո Ղրիմի բոլոր գնացքների ուղևորները տարհանվել են։

Մոսկվա-Սիմֆերոպոլ և Սանկտ Պետերբուրգ-Սիմֆերոպոլ երկու գնացքների ուղևորները ավտոբուսով տարհանվել են Սիմֆերոպոլ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

1 լեռնագնաց է զոհվել ձնահոսքի հետևանքով

1 լեռնագնաց է զոհվել ձնահոսքի հետևանքով Mon, 07 Sep 2026 15:00:58 +0400 Կաբարդինո-Բալկարիայի Բեզենգի կիրճում …