Երկուշաբթի , 15 Հունիսի 2026

Այս մեխանիզմը իշխող ՔՊ-ին տվել է լրացուցիչ առնվազն 100.000 ձայն

Այս մեխանիզմը իշխող ՔՊ-ին տվել է լրացուցիչ առնվազն 100.000 ձայն

Mon, 08 Jun 2026 13:27:39 +0400


Հայերին դեռ երբեք սենց չէին խաբել

Շատերս զարմացել ենք, թե ինչպես կարող էր ՔՊ այսքան մեծ թվով ձայներ ստանալ, ինչի՞ համար են մարդիկ քվեարկել այս քաղաքական ուժին:

Ներկայացնեմ չորս հիմնարար նշանակություն ու մեծ ազդեցություն ունեցած գործոններ.

ՎԱՐՉԱԿԱՆ ՌԵՍՈւՐՍ

Այս ընտրություններում ՀՀ պետական և ՏԻՄ մարմինների աշխատակիցների` աշխատանքից ազատման սպառնալիքի տակ, ընտրական գործընթացներին աննախադեպ մասշաբով միջամտություն: Այս մեխանիզմով իշխող ՔՊ կուսակցությունը իր քաղաքական շահերի համար օգտագործել է ՀՀ Զինված ուժերը, իրավապահ ամբողջ համակարգը, հանրապետական գործադիր մարմիններն ու ՏԻՄ ենթակայության ներքո գործող կրթական և առողջապահական հաստատությունները:
Մամուլում բազմաթիվ են դրանց մասին հրապարակումները:
Այս մեխանիզմը իշխող ՔՊ-ին տվել է լրացուցիչ առնվազն 100.000 ձայն:

ԸՆՏՐԱԿԱՇԱՌՔ

Իշխանությունը` ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին բաժանել է լայնածավալ ընտրակաշառք. թոշակների 10.000 դրամ բարձրացում, հարհյուրավոր միլինների պարգևավճարներ և այլ դրամական խրախուսման միջոցներ: Առանձնահատուկ ուշադրության է արժանի ընտրություններին ընդառաջ թոշակները բարձրացնելու ՀՀ Կառավարության որոշումը: Սա հատկապես կարևոր է այն իմաստով, որ 2026թ. Պետական բյուջեի մասին ՀՀ օրենքով այդպիսի բարձրացում չի նախատեսվել, ինչը նշանակում է, որ թոշակները բարձրացնելու ՀՀ Կառավարության որոշումն ունեցել բացառապես նախընտրական քաղաքական նշանակություն: Թոշակների այս բարձրացումը բազմիցս շահարկվել իշխող ՔՊ-կողմից նախընտրական քարոզարշավի ընթացքում` ներկայացվելով որպես իրենց բարի կամքի ու թոշակառուների նկատմամբ հոգատարության դրսևորում:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ թոշակառուները հանդիսանում են սոցիալապես խոցելի խավ, ընտրություններից առաջ նրանց ձայները «գնելու» ՔՊ որոշումը լուրջ խնդիրներ ունի բարոյականության հետ:
Այս մեխանիզմով իշխող ՔՊ կուսակցությունը ապահովել է լրացուցիչ առնվազն 200.000 ձայն` 600.000 թոշակառուների ընդհանուր թվից:

ԱՌՈՂՋԱՊԱՀՈւԹՅԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈւԹՅՈւՆ

Հունվարի 1-ից ուժի մեջ մտած Առողջության համընդհանուր ապահովագրության մասին ՀՀ օրենքի գործարկումը փաստացի նախընտրական մեծ դիվիդենտներ բերեց իշխող քաղաքական ուժին, իսկ այն փաստը, որ դա արվեց ընտրություններից մի քանի ամիս առաջ` առանց այդ համակարգի ներդրման երկարաժամկետ ֆինանսական և ինստիտուցիոնալ ամրապնդման, փաստում է այն մասին, որ դա ուներ բառապես քաղաքական նպատակ` ընտրություններից առաջ ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին «գնել» լրացուցիչ ձայներ: Առողջության ապահովագրման այս մեխանիզմը լայնորեն օգտագործվեց իշխող քաղաքական ուժի կողմից` նախընտրական քարոզարշավի ընթացքում, իսկ մեծ թվով ՀՀ քաղաքացիներ հրապարակային շնորհակալություն էին հայտնում Նիկոլ Փաշինյանին իրենց առողջական խնդիրներն անվճար լուծելու համար:

Այս համակարգի շահառու են դարձել 1.7 միլիոն ՀՀ քաղաքացի, իսկ թե քանի ՀՀ քաղաքացի է փաստացի օգտվել այս համակարգից, առայժմ հայտնի չէ: Սակայն պարզ է, դրանց թիվը հասնում է հարյուր հազարների:

ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՊԱԳԱ

Վերջին ամիսների ընթացքում իշխող ՔՊ կուսակցությունը հանրության շրջանում գեներացնում էր հակառուսական լայնամասշտաբ տրամադրություններ և հանրությանը ներկայանում էր որպես Հայաստանը Եվրոպա տանող քաղաքական ուժ: Ռուսաստանում այս քաղաքականությունն ընդունեցին շատ «սուր» և Հայաստանի տնտեսվարողների նկատմամբ կիրառեցին լայնածավալ առևտրսյին սահմանափակումներ, ինչի հետևանքով տնտեսական և ֆինանսական մեծ կորուստներ ունեցան հարյուրավոր տնտեսվարողներ:
Հակառուսական դիմակ հագած Փաշինյանը անմիջապես իր վրա վերցրեց Հայաստանը Եվրոպա տանելու նավի ղեկը` շատ լավ իմանալով, որ այդ նավը երբեք Եվրոպա չի հասնելու և լավագույն դեպքում կանգնելու է Նովորոսիսկի, իսկ վատագույն դեպքում` Ստամբուլի նավահանգիսներից մեկում:

Հայաստանը եվրոպական ընտանիքում տեսնել երազող հարյուր հազարավոր մեր քաղաքացիներ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, տեսան իրենց երազանքի իրագործան գործակալի, հավատացին նրա հակառուս և եվրոպամետ տեսակին ու իրենց ձայները տվեցին նրան:
Ընտրությունների գիշերը Փաշինյանը զրոյացրեց հայ «եվրոսիրահարների» հույսերը` հայտարարելով, որ Հայաստանը պատրաստ չէ Եվրոպա գնալ: Նա հանեց իր «հակառուսի» դիմակը և շուտով կհագնի «ռսաստրուկի» դիմակն ու կմեկնի Մոսկվա` իր հավերժ հավատարմությունն ու նվիրավածությունը ցուցադրելու համար: (ԱՊՀ դիտորդներն արդեն ճանաչեցին ընտրությունները):
Իսկ Մոսկվան ստացավ իր «սրտի» վարչապետին . . .

«Եվրոսիրահարներն» այլևս կարևոր չեն, նրանց ձայներն արդեն գողացել են և նրանց կարելի է ուղղակի մոռանալ` մինչև մյուս ընտրություններ:

Հետո էլի կխաբի ու այդպես շարունակ . . .

Հ.Գ. Ընտրական խախտումների, ընդդիմադիր ուժերի գործունեությունը պարալիզացնող կալանքների, ընդդիմության հիմնական առաջնորդին կալանքի տակ պահելու, քվեաթերթիկների հաշվարկը խիստ տարօրինակ կերպով ձգելու և ուշացնելու, քվեաթերթիկների 10%-ի հաշվարկի հիմքով ՔՊ-ի կողմից իրեն հաղթող հռչակելու, զինվորների տեղամասերում կուտակումների, ՀՀ Ընտրական օրենսգրքի ընտրություններից 2 ամիս առաջ փոխելու և այլ կեղծիքների, խախտումների և ապօրինությունների ազդեցությունը ընտրությունների արդյունքների վրա ենթակա է առանձին, շատ խորը և համալիր ուսումնասիրության:

Արթուր Ղազինյանի էջից

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Եթե մեզ չեն առաջարկել միանալ հայտարարությանն, ինչպե՞ս պետք է միանայինք

Եթե մեզ չեն առաջարկել միանալ հայտարարությանն, ինչպե՞ս պետք է միանայինք Mon, 15 Jun 2026 19:45:02 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով