Երեքշաբթի , 9 Հունիսի 2026

Կալանքներ, խուզարկություններ, ճնշումներ․ ՔՊ-ն Շիրակում ստացավ 63 հազարից ավելի ձայն

Կալանքներ, խուզարկություններ, ճնշումներ․ ՔՊ-ն Շիրակում ստացավ 63 հազարից ավելի ձայն

Mon, 08 Jun 2026 15:15:03 +0400


​Ամփոփվել են հանրապետության 1980 ընտրական տեղամասերի քվեարկության նախնական արդյունքները, որոնց համաձայն՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին տրված ձայներն ըստ վարչատարածքային միավորների բաշխվել են հետևյալ համամասնությամբ։
​Իշխանության թեկնածուների Մայրաքաղաք Երևանում ՔՊ-ն ստացել է 200,277 ձայն։
​Մարզերում պատկերը հետևյալն է.
​Արարատ – 71,618 ձայն
​Արմավիր – 69,274 ձայն
​Կոտայք – 68,066 ձայն
​Շիրակ – 63,640 ձայն
​Լոռի – 59,867 ձայն
​Գեղարքունիք – 51,872 ձայն
​Արագածոտն – 40,728 ձայն
​Տավուշ – 38,755 ձայն
​Սյունիք – 34,359 ձայն
​Վայոց Ձոր – 17,248 ձայն

​Այսպիսով, մարզային կտրվածքով ՔՊ-ն ամենաբարձր ցուցանիշը գրանցել է Արարատի մարզում, իսկ ամենացածր արդյունքը՝ Վայոց Ձորում։

Հատկանշական է, որ ՔՊ-ն բավական բարձր արդյունք է գրանցել նաև Շիրակի մարզում՝ ստանալով 63 հազար 640 ձայն։ Սա այն դեպքում, երբ վերջին շրջանում մարզում մեծ լարվածություն կա ․ կալանավորված է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, տնային կալանքի տակ է նաև Շիրակի թեմի առաջնորդը` Միքայել Աջապահյանը։ Այս հանգամանքների ֆոնին կարելի էր ենթադրել, որ իշխանության նկատմամբ դժգոհությունները կարող էին արտահայտվել նաև ընտրական արդյունքներում և ՔՊ-ի օգտին տրված ձայների թվի նվազման տեսքով։ Սակայն հրապարակված տվյալները ցույց են տալիս, որ Շիրակի մարզը այն մարզերից մեկն է, որտեղ իշխող ուժը ստացել է զգալի աջակցություն՝ մարզերի ցանկում զբաղեցնելով չորրորդ հորիզոնականը։

Թեև իշխող կուսակցության բարձր արդյունքը որոշ առումով սպասելի էր, հաշվի առնելով, որ նախընտրական շրջանում իշխանությունը լայնորեն օգտագործեց իր վարչական հնարավորությունները։ Հատկապես Շիրակի մարզում վերջին օրերին տեղի ունեցած իրավական գործողությունները, խուզարկությունները, ձերբակալությունները գնահատվում էին որպես աննախադեպ ճնշումներ և ռեպրեսիվ քայլեր։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Պարեկին ծեծած Դավիթ Առուշանյանի ընկերը բանտ չի նստի

«Հրապարակ»․ Պարեկին ծեծած Դավիթ Առուշանյանի ընկերը բանտ չի նստի Wed, 03 Jun 2026 09:45:39 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով