Ուրբաթ , 31 Հուլիսի 2026

Ընտրություններն անցել են վարչական ռեսուրսի համատարած և համակարգված կիրառմամբ․ Բոլորին դեմ եմ

Ընտրություններն անցել են վարչական ռեսուրսի համատարած և համակարգված կիրառմամբ․ Բոլորին դեմ եմ

Mon, 08 Jun 2026 17:21:52 +0400


Հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունները անցել են վարչական ռեսուրսի համատարած և համակարգված կիրառմամբ, ընտրակաշառքի, սպառնալիքի, ատելության խոսքի, հասարակության ծայրահեղ բևեռացման մթնոլորտում:

Այս ընտրությունները և դրանում գրանցված արդյունքները վերահաստատում են Բոլորին դեմ եմ կուսակցության այն պնդումը, որ քաղաքացիների կամարտահայտման և դրա արդար արձանագրման հնարավորություն չկա։ Եվս մեկ անգամ վերահաստատում ենք, որ ցանկալի արդյունքին հասնել հնարավոր է միայն հեղափոխական փոփոխություններ բերելով։

Մենք խորին երախտագիտություն ենք հայտնում բոլորին դեմ քվեարկած 21,467 քաղաքացիներից յուրաքանչյուրին, որոնք, անկախ սպառնալիքներից, պրոպագանդայից, կիրառվող ընտրական այլ խախտումներից, վճռականորեն քվեարկեցին բոլորին դեմ:

Բոլորին դեմ եմ կուսակցությունն ի գիտություն է ընդունում ԱԺ ընտրությունների արդյունքները՝ արձանագրելով և հստակ ընդգծելով, որ դրանք որևէ պարագայում չեն կարող կոչվել արդար, մրցակցային կամ թափանցիկ, քանի որ արձանագրված վերջնարդյունքը ձևավորվել է ընտրական, քրեական և վարչական օրենսգրքերի բազմաթիվ հոդվածների խախտումներով:

Մենք շարունակելու ենք մեր պայքարը՝ վեր հանելով մեր հանրային, քաղաքական կյանքի, մեր ապրելու կազմակերպչական ձևի բոլոր արատները ու գտնելով դրանց համար լուծումներ։

Մենք ընդլայնվելու ենք՝ ներառելով ավելի ու ավելի շատ ստեղծագործ և անհաշտ մարդկանց հանուն փոփոխության, տոտալ և ամե՛ն ինչին վերաբերող փոփոխության։

Բոլորին դեմ եմ

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ահազանգ․ Ծառերի սպանդ՝ Նոր Նորք վարչական շրջանում

Ահազանգ․ Ծառերի սպանդ՝ Նոր Նորք վարչական շրջանում Tue, 28 Jul 2026 19:15:33 +0400 Ակտիվիստ Էդուարդ …