ՌԴ ՊՆ-ն հայտարարություն է արել

ՌԴ ՊՆ-ն հայտարարություն է արել

Sun, 24 May 2026 21:45:46 +0400


Ռուս զինվորականները զանգվածային հարված են հասցրել Ուկրաինայի ռազմական կառավարման օբյեկտներին, ավիաբազաներին և ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններին՝ կիրառելով նաև «Օրեշնիկ» բալիստիկ հրթիռներ։ Այս մասին մայիսի 24-ին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

Գերատեսչության հաղորդագրության մեջ նշվում է, որ հարվածը հասցվել է «ի պատասխան Ռուսաստանի տարածքում քաղաքացիական օբյեկտների ուղղությամբ Ուկրաինայի ահաբեկչական հարձակումների»։

Բացի «Օրեշնիկից», հարվածի ընթացքում կիրառվել են նաև «Իսկանդեր» աերոբալիստիկ, «Կինժալ» հիպերձայնային, «Ցիրկոն» թևավոր, ինչպես նաև օդային, ծովային և ցամաքային տեղակայման այլ թևավոր հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր։

«Հարվածի նպատակներն իրագործված են, բոլոր նշանակված թիրախները խոցվել են»,- հայտարարել են ՌԴ ՊՆ-ում։

Մայիսի 24-ի լույս գիշերը Կիևում և Ուկրաինայի այլ քաղաքներում պայթյունների շարք է որոտացել։ Երկրի ողջ տարածքում հայտարարվել է օդային տագնապ։ Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտնել է, որ քաղաքի բոլոր շրջաններում շենքերի վնասվածքներ են գրանցվել։ Ուկրաինական թելեգրամյան ալիքների փոխանցմամբ՝ սա 2025-2026 թվականների ընթացքում Ուկրաինայի մայրաքաղաքին հասցված ամենազանգվածային հարվածներից մեկն էր։

Մեկնաբանելով Ուկրաինային հասցված գիշերային հարվածը՝ ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Ուկրաինայի իշխանությունները «երեխաներին հասցված ահաբեկչական հարվածներով» հրահրել են «Ռուսաստանի կոշտ պատասխանը»։ «Նրանք պետք է ստանային զանգվածային հարվածներ Կիևում տեղակայված կառույցների ուղղությամբ»,- գրել է նա իր թելեգրամյան ալիքում։

Նշվում է նաև, որ մայիսի 22-ի գիշերը Ուկրաինայի զինված ուժերը ԱԹՍ-ներով հարվածներ էին հասցրել ԼԺՀ-ի Ստարոբելսկ քաղաքում գտնվող Լուգանսկի մանկավարժական համալսարանի քոլեջի ուսումնական մասնաշենքին և հանրակացարանին։ Ըստ վերջին տվյալների՝ զոհվել է 21, տուժել՝ 42 մարդ։ ՌԴ Քննչական կոմիտեն ահաբեկչության հոդվածով քրեական գործ է հարուցել։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Միայն այս տարի 800 զինվոր ենք գերեվարել․ Զելենսկին՝ ՌԴ կորուստների մասին

Միայն այս տարի 800 զինվոր ենք գերեվարել․ Զելենսկին՝ ՌԴ կորուստների մասին Fri, 22 May 2026 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով