«Ցավոտ վայրէջք՝ իր թուլացած հետույքի վրա»․ Մեդվեդևը հեգնել է Փաշինյանին
Sun, 24 May 2026 21:39:52 +0400

Գրել էինք, որ նախօրեին Max հարթակում արված գրառմամբ՝ ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ, «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախագահ Դմիտրի Մեդվեդևը բավականին վիրավորական արտահայտություն էր արել Նիկոլ Փաշինյանի հասցեին, նշելով, որ եթե Հայաստանն անցնի եվրոպական գազի սակագներին, ապա Հայաստանի բնակչությունը կեղտոտ փալասներով կվռնդի այդ մարդուն։
«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը համառորեն ներս է քաշում հանրապետությունը ԵՄ՝ միևնույն ժամանակ ջանալով պահպանել ԵԱՏՄ-ին մասնակցությունից ստացվող բոլոր օգուտները»,-շարունակել է Մեդվեդևը։
«Ինչպես հայտնի է, նա, ով փորձում է նստել երկու աթոռի միջև, ռիսկի է դիմում ցավոտ վայրէջք կատարել հենց իր թուլացած հետույքի վրա։ Ըստ ամենայնի, հենց սա էլ մոտ ժամանակներս պատրաստվում է անել Նիկոլ մականունով ինչ-որ մի մարդուկ։ Նա համառորեն ներս է քաշում իր գերտերությունը Եվրամիություն՝ միևնույն ժամանակ ջանալով պահպանել ԵԱՏՄ-ին մասնակցությունից ստացվող բոլոր օգուտները»,- գրել է Մեդվեդևը «Մաքս» հարթակում։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր