Երեքշաբթի , 4 Օգոստոսի 2026

Թեհրանը Համաշխարհային տնտեսության վրա ազդելու ուժեղ գործիք է ստանում

Թեհրանը Համաշխարհային տնտեսության վրա ազդելու ուժեղ գործիք է ստանում

Thu, 18 Jun 2026 19:00:25 +0400


Ամերիկյան հետախուզական ծառայությունները կարծում են, որ Իրանը ստանում է իր հայեցողությամբ Հորմուզի նեղուցը փակելու հնարավորություն եւ դրանով նաեւ՝ ուժեղ լծակ է ստանում ճնշելու Համաշխարհային տնտեսությանը։ Այս մասին հայտնում է CNN-ը։ Ու թեեւ առաջիկա հունիսի 19-ին կնքվելու է ամերիկա-իրանական գործարք, որը նախատեսելու է նաեւ Հորմուզի նեղուցով անարգել նավագնացության ապահովում, սակայն վերջին առճակատումը ԱՄՆ եւ Իսլամական Հանրապետության միջեւ ցույց տվեց, որ Իրանը ունակ է ցանկացած պահի արգելափակել աշխարհի համար առանցքային նշանակություն ունեցող այդ ծովային ուղին։ Ամերիկյան հատուկ ծառայությունները գտնում են, որ հետագայում էլ Թեհրանը կարող է կիրառել այդ մեխանիզմը։

Դա, ըստ ամերիկյան կողմի հայտարարությունների, շատ ավելի զորեղ զենք է, քան միջուկային ցանկացած ռումբ։ ԱՄՆ հետ վերջին հակամարտությունն էլ արմատապես փոխել է Թեհրանի մոտեցումը՝ նման ճնշման լծակների կիրառման հետ կապված, նշում է CNN-ը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ալիկ Ալեքսանյանի կալանքը երկարաձգվել է ևս 2 ամսով

Ալիկ Ալեքսանյանի կալանքը երկարաձգվել է ևս 2 ամսով Fri, 31 Jul 2026 11:01:19 +0400 «Ուժեղ …