Հինգշաբթի , 9 Հուլիսի 2026

Գագիկ Ծառուկյանը հրաժարվել է ուղևորությունից և վերադարձել է տուն

Գագիկ Ծառուկյանը հրաժարվել է ուղևորությունից և վերադարձել է տուն

Tue, 09 Jun 2026 16:06:13 +0400


Իշխանական քարոզչամեքենան ահասարսուռ վերնագրերով աղաղակում է, թե «Գագիկ Ծառուկյանը փորձել է լքել երկիրը»։ Իսկ հիմա ներկայացնում եմ իրականությունը։ Գագիկ Ծառուկյանը տիկնոջ հետ վաղօրոք պլանավորած 2-3 օրյա այց ուներ՝ խիստ անձնական ու ընտանեկան նպատակներով։ Սա է ամբողջ պատմությունը։ Երբ օդանավակայանում անձնագրային անցակետում Գագիկ Ծառուկյանին ասել են, որ ինչ որ բան պետք է ճշտեն՝ Ծառուկյանը պատասխանել է, որ որևէ բան ճշտել պետք չէ և եթե դա պետք է այլ մեկնաբանության տեղիք տա, ապա ինքը հրաժարվում է ուղևորությունից և վերադառնում է տուն։ Ես հասկանում եմ, որ իշխանական ԶԼՄ-ն այսօրվա Հայաստանում ամեն բան գրելու ինդուլգենցիա ունեն, բայց կան բաներ, որ իսկապես անթույլատրելի են։

Իվետա Տոնոյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Մենք հպարտ ենք մեր պապիկով»

«Մենք հպարտ ենք մեր պապիկով» Thu, 09 Jul 2026 16:45:44 +0400 Կարդում եմ Գագիկ Ծառուկյանի …