Կիրակի , 15 Նոյեմբերի 2026

Առուշը Տիգրան Ավինյանից շատ խորհրդական, օգնական ու տեղակալներ ունի

Առուշը Տիգրան Ավինյանից շատ խորհրդական, օգնական ու տեղակալներ ունի

Tue, 09 Jun 2026 20:15:41 +0400


Երեկվանից տեղեկություններ ենք ստանում, որ Գորիսի ՔՊ-ական համայնքապետ Առուշ Առուշանյանը Գորիսի քաղաքապետարանում «վենդետա» է սկսել: Բանն այն է, որ նախկին ընդդիմադիր, այժմ իշխանական Առուշը Նիկոլ Փաշինյանին Գորիսում 60-70 տոկոս ձայն է խոստացել, սակայն «Ուժեղ Հայաստանն» է Գորիսում եղել է հաղթողը, ինչը երբեմնի «ընդդիմադիրին» խիստ բարկացրել է, այն աստիճան, որ ազատել է իր առաջին տեղակալին, և երկու օգնականներին, ինչպես նաև Ներքին Խնձորեսկի վարչական ղեկավարին:

Ուսումնասիրելով Գորիսի քաղաքապետարանի կայքէջը պարզեցինք, որ Առուշ Առուշանյանն ունի երեք խորհրդական, երկու օգնական, և երկու տեղակալ:

Առաջին տեղակալին ու իր երկու օգնականներին նա հրահանգել է ազատման դիմումներ գրել և հեռանալ, սակայն հարց է առաջանում մի փոքր Գորիս ղեկավարող համայնքապետի ինչի՞ն են պետք այդքան խորհրդականները, օգնականները և տեղակալները, այդ ի՞նչ ծավալի աշխատանք է տարվում, որ այդքան հաստիքներ է պահում և համայնքային բյուջեից գումարներ մսխում:

Մենք ուսումնասիրեցինք Երևանի քաղաքապետարանի կայքէջը, անգամ Տիգրան Ավինյանն այդքան խորհրդական ու օգնական չունի, որքան՝ Առուշը:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ». ՍԱՏՄ ղեկավար Տիգրան Պետրոսյանը հարկ չի համարել հարցմանը պատասխանել

«Հրապարակ». ՍԱՏՄ ղեկավար Տիգրան Պետրոսյանը հարկ չի համարել հարցմանը պատասխանել Wed, 11 Nov 2026 12:15:59 …