Ընտրություններից հետո Հայաստանի ընդդիմությունը զգալիորեն ամրապնդել է իր դիրքերն ԱԺ-ում․ Կոմերսանտ
Tue, 09 Jun 2026 20:30:20 +0400

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ «Ադրբեջանի և Հայաստանի միջև վերջնական խաղաղության համաձայնագիր ստորագրելու համար պետք է լուծվեն մի շարք կարևոր հարցեր»։
«Այս հիմնարար կարևոր հարցերը պետք է լիովին լուծվեն», – հավելել է Բայրամովը։
Բաքուն պնդում է Սահմանադրությունից և Հայաստանի այլ օրենսդրական դրույթներից հեռացնել Անկախության հռչակագրի հղումները, որոնք, իբր, «պարունակում են Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ»։
Նրա խոսքերը մեջբերում է Կոմերսանտ-ը և շեշտում․ «Անհասկանալի է մնում, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանը այժմ կկարողանա կատարել Բաքվի հիմնական պահանջը, հաշվի առնելով, որ նոր խորհրդարանում սահմանադրական մեծամասնության բացակայությունը նրան խանգարում է ինքնուրույն փոփոխել երկրի սահմանադրությունը, իսկ խորհրդարան մտած երկու ընդդիմադիր կուսակցությունները՝ «Ուժեղ Հայաստան»-ը և «Հայաստան»-ը կտրականապես դեմ են Ադրբեջանին օրենսդրական զիջումներին»։
Ավելին, ըստ Կոմերսանտ-ի, հունիսի 7-ի ընտրություններից հետո ընդդիմությունը, որը զգալիորեն ամրապնդել է իր դիրքերը խորհրդարանում, ակնհայտորեն կփորձի «ղարաբաղյան հարցը» վերադարձնել երկրի ներքաղաքական օրակարգ։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր