Երեքշաբթի , 9 Հունիսի 2026

Ո՞ւր են կորել թիվ 11 ընտրատեղամասի անվավեր քվեաթերթիկները

Ո՞ւր են կորել թիվ 11 ընտրատեղամասի անվավեր քվեաթերթիկները

Tue, 09 Jun 2026 22:18:17 +0400


Թիվ 11 ընտրատարածքային տեղամասում այսօր ևս վերահաշվարկներ են իրականացվել, որի ժամանակ որոշ խնդիրներ են ի հայտ եկել։

«Հայաքվե» դիտորդական առաքելության անդամ Սայիդա Պողոսյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշել է, որ չեն կարողանում գտնել մեկ կտրոն ու անվավեր քվեաթերթիկները։

Արձանագրության մեջ գրված է՝ 10 անվավեր քվեաթերթիկ, սական վերահաշվարկի ժամանակ դրանք գտնել չի հաջողվել։

Փաստաթղթերը պատռված են եղել և հնարավոր չի եղել վերականգնել։ Արդյունքում ստացվում է, որ անվավեր համարված քվեաթերթիկները չկան։

Նշենք, որ որոշ ընտրատեղամասերում անվավեր քվեաթերթիկների վերաշավարկի ժամանակ պարզվել է, որ դրանք անհիմն են անվավեր ճանաչվել ու վերականգնվել են կոնկրետ ուժի օգտին։ Այս պարագայում, փաստորեն, հնարավոր չի լինի պարզել, թե արդյոք անվավեր քվեաթերթիկներն իրապես եղե՞լ են անվավեր, թե՞ ոչ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ամեն պատմության ու ամեն վախեցնելու փորձի մի հավատացեք․ Քվեարկությունը գաղտնի է

Ամեն պատմության ու ամեն վախեցնելու փորձի մի հավատացեք․ Քվեարկությունը գաղտնի է Sun, 07 Jun 2026 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով