Երկուշաբթի , 14 Սեպտեմբերի 2026

ՌԴ-ում նշել են հայկական ապրանքների ներմուծման արգելքի պատճառը

ՌԴ-ում նշել են հայկական ապրանքների ներմուծման արգելքի պատճառը

Wed, 10 Jun 2026 11:00:49 +0400


«Ռոսսելխոզնադզորը» Հայաստանից ռուսական շուկա մտնող արտադրանքի ամենամսյա մշտադիտարկում է իրականացնում, այս մասին Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումում տված հարցազրույցում ՏԱՍՍ-ին ասել է գործակալության ղեկավար Սերգեյ Դանկվերտը։

«Մենք ներկայում ռուսական շուկա մտնող արտադրանքի ամենամսյա մշտադիտարկում ենք իրականացնում։ Մենք հետևում և վերլուծում ենք։ Եթե մեկ ամսվա ընթացքում որևէ կոնկրետ ապրանքի համար խախտումների աճ է նկատվում, մեր գործընկերները դուրս են գալիս բանակցությունների», – ասել է Դանկվերտը՝ պատասխանելով Հայաստանից ներմուծման վերաբերյալ հարցին։

Մայիսի 30-ից սկսած «Ռոսսելխոզնադզորը» ժամանակավոր սահմանափակումներ է սահմանել Հայաստանից Ռուսաստան թարմ լոլիկի, վարունգի, պղպեղի, կանաչեղենի, բանջարեղենի և ելակի ներմուծման վրա։ Հունիսի 2-ից նմանատիպ սահմանափակումներ են սահմանվել բալի, ծիրանի, դեղձի, սալորի, նեկտարինի և խաղողի ներմուծման վրա։

Ավելին, հունիսի 3-ից սկսած սահմանափակվել է Հայաստանից սմբուկի, կարտոֆիլի և չրերի ներմուծումը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Առանց մաքսատուրքի ևս քանի էլեկտրոմոբիլ կարող է ներմուծել Հայաստանը

Առանց մաքսատուրքի ևս քանի էլեկտրոմոբիլ կարող է ներմուծել Հայաստանը Thu, 20 Aug 2026 11:17:25 +0400 …