Կիրակի , 23 Օգոստոսի 2026

2 իրար հակասող արձանագրություներ են կազմվել ընտրատեղամասում

2 իրար հակասող արձանագրություներ են կազմվել ընտրատեղամասում

Wed, 10 Jun 2026 11:37:52 +0400


«Միասնության թեւեր» կուսակցության պատգամավորի թեկնածու Կարեն Լազարյանը 34/63 ընտրատեղամասում կեղծված արձանագրությունները ներկայացրել է Սյունիքի մարզի թիվ 34 ընտրատարածքային հանձնաժողով նախագահ Արմինե Անդրանիկյանին եւ տեղակալ Դավիթ Գասպարյանին:

Մեզ հետ զրույցում Կարեն Լազարյանն ասաց. «Հաշվարկից հետո 2 իրար հակասող արձանագրություններ են կազմվել, որը ներկայացրեցի թիվ 34 ընտրատարածքային հանձնաժողով: Ինձ, որպես պատգամավորի թեկնածու, թույլ չտվեցին, որպեսզի մասնակցեմ վերահաշվարկին: Ես իրենց ասացի, որ 2 արձանագրություն կա, արձանգրությունների պատճեները ձեռքս է՝ չվերցրեցին, բայց ես այն տվեցի դիտորդներին: Ուզում եմ նաեւ այս կեղծիքը հանրայանցնել եւ հրապարակել 2 իրար հակասող արձանագրություն՝ 2 տարբեր կնիքներով, ըստ որի մեկ արձանագրության մեջ «Միասնության թեւերը» ունի 20 քվե, մյուսում՝ 9 քվե եւ արձանագրության վրա 2 կնիք կա: ԿԸՀ-ի պաշտոնական կայքում դրված է 9 թվով արձանագրությունը»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

ԿԸՀ-ն 4 թեկնածուի մանդատ տվեց

ԿԸՀ-ն 4 թեկնածուի մանդատ տվեց Mon, 27 Jul 2026 18:28:00 +0400 2026 թվականի հուլիսի 27-ին …