Կիրակի , 13 Սեպտեմբերի 2026

Ինչու՞ ԵՄ-ն չի «պատժում» Իսրայելին

Ինչու՞ ԵՄ-ն չի «պատժում» Իսրայելին

Wed, 10 Jun 2026 16:30:31 +0400


Եվրամիությունը (ԵՄ) Իսրայելի դեմ ավելի խիստ սահմանափակող միջոցներ չի կիրառում՝ անդամ պետությունների միջև կոնսենսուսի բացակայության պատճառով։

Այս մասին իռլանդական RTE հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը

«Մենք միասնական չենք։ Պատմական պատճառներով. կան երկրներ, որոնք տարբեր տեսակետներ ունեն իրավիճակի վերաբերյալ, և միասնական դիրքորոշման հասնելը չափազանց դժվար է», – ասել է դիվանագետը՝ պատասխանելով Ռուսաստանի և Իսրայելի նկատմամբ ԵՄ-ի տարբեր մոտեցումների մասին հարցին։

Կալլասը նշել է, որ Եվրահանձնաժողովը շուտով նոր սահմանափակումներ կառաջարկի Իսրայելի դեմ, բայց, իր կարծիքով, «դրանք քիչ հավանական է, որ ընդունվեն»։ Հարցին, թե արդյո՞ք այս իրավիճակը թուլացնում է միությունը, եվրոպական դիվանագիտության ղեկավարը խոստովանել է, որ «դա հիասթափեցնող է»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Նոր պատերազմ հանուն իշխանության մնալու՞․ ինչու են դժգոհ Նեթանյահուից

Նոր պատերազմ հանուն իշխանության մնալու՞․ ինչու են դժգոհ Նեթանյահուից Sat, 22 Aug 2026 17:00:35 +0400 …