Թրամփը որոշել է ռմբակոծել Իրանը, բայց․․․
Thu, 11 Jun 2026 12:30:47 +0400

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ եթե Թեհրանը համաձայնության չգա ԱՄՆ-ի հետ, Իրանին սպասվում են ավելի հզոր ամերիկյան հարվածներ։
«Նախագահ Թրամփն ասել է, որ եթե իրանցիները համաձայնագիր չստորագրեն Միացյալ Նահանգների հետ, վաղը գիշերվանից նա կռմբակոծի դժոխային ձևով», – հաղորդում է Fox News-ը:
Միաժամանակ ԱՄՆ նախագահը հայտնել է, որ իրանցիներն ուղղակիորեն խնդրել են իրեն դադարեցնել հարվածները։
«Իրանցիներն ինձ խնդրեցին դադարեցնել հարձակումները, հարձակումները շուտով կդադարեն»,- խոստացել է Թրամփը։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր