Երեքշաբթի , 7 Հուլիսի 2026

Մարտունու երեք ընտրատեղամասերում ԲՀԿ-ի օգտին քվեները ճանաչվել են անվավեր

Մարտունու երեք ընտրատեղամասերում ԲՀԿ-ի օգտին քվեները ճանաչվել են անվավեր

Thu, 11 Jun 2026 12:28:42 +0400


Մարտունու 21/04, 21/05 և 21/34 ընտրատեղամասերում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին ստացված 4 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել՝ հոլոգրաֆիկ նշանի ոչ պատշաճ փակցված լինելու պատճառաբանությամբ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԲՀԿ մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը։

«Այս հարցի վերաբերյալ մեր վերապահումներն արդեն ներկայացրել ենք ԿԸՀ-ին, քանի որ հոլոգրաֆիկ նշանի ոչ պատշաճ փակցված լինելը որևէ կերպ չի կարող համարվել ընտրողի մեղավորությունը։ Դրա համար պատասխանատու է համապատասխան հանձնաժողովի անդամը կամ քվեաթերթիկների հաշվարկն իրականացնող անձը։

Ուստի, անթույլատրելի է, որ քաղաքացին զրկվի իր քվեի ուժից այնպիսի հանգամանքի պատճառով, որի վրա որևէ ազդեցություն չի ունեցել»,- գրել է նա։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ 9 անդամ և ոչ մի անկախ դատավոր

«Հրապարակ»․ 9 անդամ և ոչ մի անկախ դատավոր Fri, 26 Jun 2026 08:15:36 +0400 ՍԴ-ն …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով