Շաբաթ , 24 Հոկտեմբերի 2026

«Քո նմաններին կյանքն արդեն ապտակել ու համապատասխան տեղ է ուղարկել». Տիգրան Աբրահամյան

«Քո նմաններին կյանքն արդեն ապտակել ու համապատասխան տեղ է ուղարկել». Տիգրան Աբրահամյան

Thu, 11 Jun 2026 20:49:53 +0400


«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«2022-24 թվականներին կապիտուլյանտի մոտ հատուկ հանձնարարություններով դեսպան աշխատած, Արցախի հանձնման գործընթացի մասնակիցն ու այդ տարիներին փաշինյանական իշխանության դավաճանությունների կրողն այսօր փորձում է աջուձախ բարոյախրատական դասեր տալ. կարծես կյանքը 2024-ից է սկսել, մարդկանց հիշողությունը ջնջվել է, իսկ իր հրեշավոր անցյալը՝ չեղարկվել:

Մեծագույն պատիժ է Արցախի նշաձողի իջեցման, շրջափակման և ադրբեջանական ագրեսիայի օրերին նիկոլական քարոզչի, գործ պարտակողի և կապիտուլյանտի պարզաջրողի կարգավիճակ ունենալը:

Մեծագույն պատիժ է գիտակցելը, որ հայ ժողովրդի դեմ տեղի ունեցած հրեշավոր հանցագործության մասնակից ես, իսկ դա աններելի է:

Մեծագույն պատիժ է գիտակցել, որ այս ժամանակներում քո քաղաքական հետագիծը քեզ միայն մեկ դեր կարող է վերապահել՝ սրա-նրա համար հաճախորդ լինելու:

ՀԳ. Դու քո ապրածով՝ բոլոր կարգավիճակներով, քաղաքական ու ոչ քաղաքական առումով, փոքր գոյություն ես Շարմազանովի հետ այդ տոնով խոսելու համար:

Քո նմաններին կյանքն արդեն ապտակել ու համապատասխան տեղ է ուղարկել: Անկախ քաղաքական հայացքներից՝ բոլորը գիտեն, թե դու ով ես, ով է Շարմազանովը: Առանց այն էլ կյանքը հետդ շատ վատ է վարվել, վիճակդ ավելի մի՛ վատացրու»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ցեխոտ կոշիկով եկար, փայլեցրածով կգնաս

Ցեխոտ կոշիկով եկար, փայլեցրածով կգնաս Fri, 23 Oct 2026 15:45:30 +0400 Հիշո՞ւմ եք 2018-ի քայլարշավը։ …