Երկուշաբթի , 23 Նոյեմբերի 2026

Մանրամասներ՝ կամրջի փլուզումից

Մանրամասներ՝ կամրջի փլուզումից

Thu, 11 Jun 2026 21:29:01 +0400


ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հաղորդում է.

Հունիսի 11-ին՝ ժամը 19։26-ին Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Չարենցավանի մոտակայքում, կայծակի հարվածից կամուրջ է փլուզվել։

Դեպքից անմիջապես հետո ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի անձնակազմը մեկնել է դեպքի վայր: Տեղում է նաև Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը:
Այս պահին տեղում աշխատանքներ են տարվում փլուզման հետևանքների վերացման ուղղությամբ:

Տեղեկացնում ենք նաև, որ կարճ ժամանակում կմեկնարկեն ճանապարհի նշված հատվածի նորոգման աշխատանքները:
Երթևեկությունը կազմակերպվում է հանդիպակաց ուղղությամբ՝ մեկ գոտիով։ Փլուզման հետևանքով տուժածներ չկան:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Ո՞նց կարողա նույն ազգի գենի մեջ էսքան տարբերություն լինի»․ Դավիթ Ամալյան

«Ո՞նց կարողա նույն ազգի գենի մեջ էսքան տարբերություն լինի»․ Դավիթ Ամալյան Mon, 23 Nov 2026 …