Շաբաթ , 3 Հոկտեմբերի 2026

Ինչու են ամերիկա-իրանական բանակցություններն ընթանում այդքան բարդություններով

Ինչու են ամերիկա-իրանական բանակցություններն ընթանում այդքան բարդություններով

Fri, 12 Jun 2026 16:30:54 +0400


Bloomberg պարբերականը գրում է, որ իրականում ամերիկա-իրանական բանակցություններն առաջ են գնում չափազանց դանդաղ եւ բարդ կերպով, քանի որ Թեհրանը ստիպված է թաքցնել Գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի գտնվելու վայրը։
Համաձայն հրապարակված հոդվածի, ամերիկյան կողմի առաջարկությունները ներկայացվում են իրանական կողմի ներկայացուցիչներին՝ շրջանցիկ դիվանագիտական խողովակների միջոցով, հաճախ՝ սուրհանդակների միջոցով, որպեսզի չբացահայտվի, թե որտեղ է գտնվում կրտսեր Խամենեին։ Իրանում մտավախություն ունեն, որ նրա դեմ կարող է մահափորձ իրականացվել, դրա համար էլ գտնվելու վայրը պահում են գաղտնի։

Իրավիճակը բարդացնում են նաեւ անկայուն կապն ու պատերազմական իրավիճակով պայմանավորված մյուս բարդությունները։ Հասարակ հաղորդագրությունը WhatsApp-ով հասցեատիրոջը հասնում է երկու օրում։

Բացի այդ, բանակցությունների արդյունավետ առաջընթացը կախված է նաեւ այն բանից, թե որքանով են կարողացել «ճիշտ ձեւով» իրականացնել միջնորդական իրենց առաջակելությունը թե հեռախոսային զանգերի, թե Թեհրանը ներկայացնող բանակցային խմբի անդամների հետ հանդիպումների տեսքով։

Ամեն մանրուք՝ նույնիսկ թարգմանական նրբությունները հաշվի են առնվում եւ դիտարկվում մանրադիտակի տակ՝ պահանջելով ոսկերչական ճշգրտություն։

Զուգահեռաբար, մշտական կապ են պահպանում Սթիվեն Վիթքոֆը ԱՄՆ կողմից եւ Աբաս Արաղչին՝ Իրանի կողմից։ Սակայն դա էլ առանձնապես պրոցեսը չի դյուրացնում, քանի որ բոլոր դրույթների ձեւակերպումների հստակեցման ու համաձայնեցման համար շատ ծանր աշխատանք է իրականացվում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ռուս-ամերիկյան բանակցություններն անկեղծ էին եւ օգտակար․ Յուրի Ուշակով

Ռուս-ամերիկյան բանակցություններն անկեղծ էին եւ օգտակար․ Յուրի Ուշակով Sun, 06 Sep 2026 14:00:55 +0400 Ռուսաստանի …