ՌԴ նախագահը շնորհավորել է Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդին

ՌԴ նախագահը շնորհավորել է Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդին

Fri, 12 Jun 2026 20:42:44 +0400


ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Հայ Առաքելական Եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Եզրաս Ներսիսյանին Ռուսաստանի օրվա կապակցությամբ։

Նամակում ասվում է․

«Սերը հայրենի երկրի նկատմամբ, նրա պատմության և մեծ մշակույթի հանդեպ հպարտությունը, հայրենասիրական պարտքին հավատարմությունը միավորում են մեր բազմազգ ժողովրդին։

Վստահ եմ, որ նախնիների աշխատանքային ձեռքբերումներն ու ռազմական սխրանքները, նրանց տոկունությունն ու անձնազոհությունը՝ հանուն Հայրենիքի փառքի, միշտ վառ ու ոգեշնչող օրինակ կծառայեն թե՛ մեզ, թե՛ ապագա սերունդներին։

Մաղթում եմ Ձեզ հաջողություններ, ամուր առողջություն և ամենայն բարիք»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Թրամփի ունեցվածքն աննախադեպ աճ է ունեցել

Թրամփի ունեցվածքն աննախադեպ աճ է ունեցել Fri, 03 Jul 2026 17:00:45 +0400 The Washington Post …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով